Միքայել Համբարձումյան. Միայն նախաքննական մարմինը կարող է պարզել պատերազմի ընթացքի ու հետևանքների վերաբերյալ ճշմարտությունը
«Արցախի պատերազմի ընթացքի, պարտության մասին լավագույն քննություն կարող է իրականացնել նախաքննական մարմինը»,-լրագրողների հետ ընթացող հանդիպմանը հայտարարեց «ԱԱԾ պահեստազորի սպաների միություն» ՀԿ համահիմնադիր, ԱԱԾ նախկին տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, գնդապետ Միքայել Համբարձումյանը։
Նա մանրամասնում է, քննիչն ու օպերատիվ ստորաբաժանումներին օրենսդրությամբ տրված գործիքակազմն է, որ կարող է հնարավորություն տալ բացահայտել ճշմարտությունը։
«Եթե ես զբաղվեի այդ հարցով, դեռ նոյեմբերին կստեղծեի համապատասխան քննչական խումբ և 44 օրվա իրադարձությունները խրոնոլոգիայի տեսքով, ամեն օրը կվերականգնեի, թե ինչ է տեղի ունեցել։ Եթե պարզվեր, որ այդ օրը տեղի է ունեցել բացասական դեպք, իսկ մենք գիտենք, որ եղել են բացասական դեպքեր, կպարզեինք դրա հանգամանքներն ու մեղավոր անձանց»,-ասաց Մ. Համբարձումյանը՝ ավելացնելով, եթե աշխատանքի ծավալը մեծ լիներ, կարելի էր ներգրավվել նաև 20 քննիչ։
Նա վստահ է, որ նույնիսկ թոշակի գնացած դատախազներ, այսօր փաստաբանական գործունությամբ զբաղվող մարդիկ կգային ու կներգրավվեին այդ քննչական խմբերում։
«Մենք ավագ ընկերներ ունենք, որ ասում են՝ մենք կգանք նույնիսկ օպեր կաշխատենք, որովհետև սա բոլորիս դարդ ու ցավն է, կրկնում եմ։ Իսկ թե ինչու չի արվում, կամ արվում է լոկալ ու առանձին գործերի տեսքով, ինձ համար անհասականալի է։ Ես ներկայացնում եմ իմ կարծիքն ու մոտեցումը, որին համակարծիք են իմ ընկերները»,-նշեց ԱԱԾ գնդապետը։
ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանն էլ, անդրադառնալով նույն հարցին, ասաց. «Ես շարունակում եմ մնալ այն կարծիքին, որ այս պատերազմի սկսելու, ընթացքի ու հետևանքների վերաբերյալ հստակ տեղեկություն ստանալու համար պետք է իրականացվի քննություն։ Բայց նաև ես ապնդում եմ, որ այս իշխանությունների օրոք օբյեկտիվ քննոթյուն իրականացնել հնարավոր չէ, որովհետև մենք տեսնում են շատ-շատ դեպքեր, երբ բարձրաստիճան զինվորականներ բարձրաձայնում են այս կամ այն խնդրի վերաբերյալ, որոնք պետք է դառնանա քննության առարկա, մինչդեռ քրեական գործ է հարուցվում խնդրի մասին բարձրաձայնած զինվորականի կամ նախկին զինվորականի նկատմամբ ու ասում են՝ պետական գաղտնիք է հրապարակել։ Ես դա համարում եմ, աբսուրդ»։ Վանեցյանն ընդգծեց՝ պատերազմը սկսկելու, ընթացքի, պարտության փաստով քրեական գործ պետք է հարուցվի, ինչպես Համբարձումյանն է ասում, դա պետք է քննի նախաքննական մարմինը։
Հիշեցնենք, որ «ԱԱԾ պահեստազորի սպաների միություն» ՀԿ-ն երեկ հայտարարություն տարածեց, որտեղ մասնավորապես ասված էր.
« 44-օրյա աղետալի պատերազմի ավարտից անցել է արդեն յոթ ամիս, սակայն հասարակությանը հուզող ոչ մի հարց սկզբունքորեն չի ստացել իր պատասխանը, ինչը նշանակում է, որ ըստ էության մենք գործ ունենք անգիտությամբ և կամ հստակ դիտավորությամբ մսխվող, իրականում կորցրած ժամանակի հետ։
Բացառությամբ նախաքննական մարմնի, որևէ այլ կառույց, այդ թվում՝ փաստահավաք խումբ, շահագրգիռ փաստաբաններ, ՀԿ-ներ, անհատներ, այլ միավորումներ ու նախաձեռնություններ, ընձեռված չլինելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի և օպերատիվ-հետախուզական գործունեության մասին օրենքի գործիքակազմով , չեն կարող ապահովել խորը մասնագիտական քննություն, տալ իրականության ամբողջական պատկերն ու իրավական գնահատականը»։
Հարակից հրապարակումներ`
- Փորձելով թուլացնել ԱԱԾ-ն՝ այս իշխանությունները փորձել են թուլացնել պետության հիմքերը. Վանեցյան
- Բոլորով պետք է գործենք «մենք պետություն չենք, բայց պետությունը մենք ենք» բանաձևով. Արթուր Վանեցյան
- Քաղաքական պոպուլիզմն ավերիչ կարող է լինել ընտրություններին նախապատրաստվող ՀՀ-ի համար. ԱԱԾ պահեստազորի սպաների միություն ՀԿ
- ԱԱԾ պահեստազորի սպաներ. Անպատասխան մնացած հարցերից կուզենայինք հատկապես առանձնացնել հետևյալները
- «Հրապարակ». «ԱԱԾ պահեստազորի սպաների միություն» ՀԿ-ն կհայտարարի իր հետագա ծրագրերն ու գործունեության նպատակները
- ԱԱԾ պահեստազորի սպաների միության անդամները քննարկել են առաջիկա անելիքները
- ԱԱԾ պահեստազորի սպաների միության աշխատանքներն Արցախում կորդինացնում է Ղարամյանը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին