Վանդալիզմ Յարոսլավի շրջանում. վնասվել են 50 հայկական գերեզմանաքարեր
Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպանությունը հայտարարություն է տարածել ՝ դատապարտելով Յարոսլավլի մարզում հայկական գերեզմանատան նկատմամբ կատարված վանդալիզմը։
Ստացված տեղեկատվության համաձայն, Յարոսլավլի մարզի Կուրբա գյուղում անհայտ անձինք վանդալիզմ են իրականացրել հայկական գերեզմանատան տարածքում գտնվող գերեզմանաքարերի նկատմամբ: Այս արարքի արդյունքում վնասվել են շուրջ 50 գերեզմանաքարեր:
«Մենք դատապարտում ենք Կուրբա գյուղի հայկական գերեզմանատան տարածքում գտնվող գերեզմանաքարերի նկատմամբ վանդալիզմի գործողությունը: Մենք կարծում ենք, որ ակնհայտ սադրիչ գործողությունը ոտնձգություն է հոգևոր արժեքների նկատմամբ և կարող է հանգեցնել տարբեր հետևանքների՝ բացասաբար ազդելով միջէթնիկական ներդաշնակությունը պահպանելու ջանքերի վրա:
Վստահ ենք, որ Յարոսլավլի մարզի իրավապահ մարմինները կձեռնարկեն բոլոր անհրաժեշտ քայլերը՝ հանցագործներին հնարավորինս շուտ պատասխանատվության ենթարկելու համար։ Այս առումով մենք մշտական կապի մեջ ենք իրավապահ մարմինների և տեղական իշխանությունների ներկայացուցիչների հետ»,- ասվում է հաղորդագրությունում։
ՌԴ-ում Հայաստանի դեսպանությունից նաև նշել են, որ նման գործողությունները պետք է համապատասխան կերպով դատապարտվեն՝ կրկնությունից խուսափելու համար:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան