Գրեթե վստահ եմ, որ որոշ «խաղաղասերներ» իրենց տներում արդեն նամազի ռեպետիցիա են անում. Նաիրա Զոհրաբյան
ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը գրառում է արել «Նամազի ռեպետիցիան սկսված է» վերնագրով.
«Երեկ սորոսական խունտայի մի սեգմենտ թռել էր մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի դեմքին։ Թուրքի նովրուզին պորտապար պարող սեգմենտը նույն ինքնամատույց թռիչքով թռավ նաև Մարուքյան Էդմոնի դեմքին, երբ վերջինս ընդամենը կարծիք հայտնեց, որ մարդասպան Ալիևը իրենց հաղթական պառադին մեր ռազմագերիներին կհանի քայլերթի։
Արման Թաթոյանի պաշտոնավարումը մեկ տարուց ավարտվելու է և սորոսական խունտան, դատելով խունտայի տարբեր անդամների ճանկռտոցներից, որոշել է թրքահպատակ մեկին, ովքեր երկար տարիներ եվրոպական տարբեր երկրների՝ այսպես կոչված «խաղաղության ճսմբարներում» մի պալատկայի մեջ ապրել են ազերիների հետ, կարգել օմբուդսմեն։
Ադրբեջանի նախկին օմբուդսմեն Էլմիրա Սուլեյմանովան համարում էր, որ Ռամիլ Սաֆարովը հայրենասիրության օրինակ պիտի լինի յուրաքանչյուր ադրբեջանցու համար։
Մեր երկրում միջազգային հանրությանը թուրքերի հաննիբալիզմի մասին հետևողականորեն փաստեր ներկայացնող քիչ գործիչներից մեկի՝ Արման Թաթոյանի դեմքին իշխանությունները պարբերաբար սորոսական «սկվազնյակ» են բաց թողնում։
Ի դեպ, Թաթոյանի գործունեությունից դժգոհ է մեկ էլ Ադրբեջանը և եվրոպական բոլոր կառույցները թուրքերը լցրել են Թաթոյանի դեմ բողոքներով։
Թուրքը Շուշիի մայր տաճարի գմբեթը հանել է։ Ու հանել է մայիսի 9-ին ընդառաջ։
Եւ կա՞ մեկը, ով կասկածում է, որ Ղազանչեցոցը վերածվելու է մզկիթի։
Ավելին, ես գրեթե վստահ եմ, որ որոշ «խաղաղասերներ» իրենց տներում արդեն նամազի ռեպետիցիա են անում։
Ու հիմա ասում են՝ ապագա կա՛։
Իհարկե կա՛, բայց առանց ձեզ»։
Հարակից հրապարակումներ`
- Արման Թաթոյանի ելույթից հետո Արարատ Միրզոյանը «հաշիվներ է պարզում»
- Էդ ինձ մեդիատեռորի մե՞ջ եք մեղադրում, տիկին Կարապետյան. լո՞ւրջ եք ասում. Արման Թաթոյանը՝ իմքայլականին
- ՄԻՊ-ի դեմ միաժամանակ արշավ են իրականացնում իշխանական պաշտոնյաները և ադրբեջանական մեդիան. Անի Սամսոնյան
- Շատ կարևոր է, որ ԱԳՆ-ն ՄԻՊ-ի փաստաթղթավորած ինֆորմացիան օգտագործի. Էդմոն Մարուքյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին