Պարգևատրվել են ՊՆ ՌՈ մի շարք աշխատակիցներ
ՀՀ քննչական կոմիտեի հետ արդյունավետ համագործակցության համար, ինչպես նաև՝ ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության կազմավորման 29-րդ տարեդարձի կապակցությամբ 2021թ. մայիսի 7-ին, ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանի հրամանով, ՊՆ ռազմական ոստիկանության պետ, գնդապետ Աշոտ Զաքարյանը պարգևատրվել է «Համագործակցության համար» մեդալով: Այս մասին տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվությանև հասարակայնության հետ կապերի բաժինը։
Նույն մեդալով են պարգևատրվել նաև ՌՈ պետի օպերատիվ աշխատանքների գծով տեղակալ, գնդապետ Վահագն Աղաջանյանը, ինչպես նաև՝ ՌՈ հատուկ օպերատիվ ծառայության պետ, փոխգնդապետ Արտյոմ Ավագյանը, իսկ Ռազմական ոստիականության պետի տեղակալ, գնդապետ Արամ Բաղդասարյանը պարգևատրվել է հուշանվերով:
ՌՈ կազմավորման 29-րդ տարեդարձի կապակցությամբ, Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանի հրամանով, պարգևների են արժանացել նաև Ռազմական ոստիկանության մի շարք այլ աշխատակիցներ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան