Բայդենը Սիրիայի դեմ գործող պատժամիջոցները ևս մեկ տարով երկարաձգելու որոշում է ընդունել
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը որոշել է Սիրիայի նկատմամբ միակողմանի պատժամիջոցների ժամկետը ևս մեկ տարով երկարաձգել, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը՝ հղում տալով Սպիտակ տան հայտարարությանը:
Խոսքը այժմ գոյություն ունեցող մի շարք սահմանափակումները պահպանելու մասին է, որոնք ԱՄՆ-ի կողմից ընդունվել են 2004-2012 թթ. ընկած ժամանակահատվածում: Դրանք, մասնավորապես, նախատեսում են ֆիզիկական և իրավաբանական մի շարք անձանց՝ ԱՄՆ-ի իրավասության տակ գտնվող ակտիվների սառեցում, ինչպես նաև՝ մի շարք ապրանքատեսակների և ծառայությունների՝ Սիրիայի արտահանման արգելք:
«Սիրիական ռեժիմի գործողություններն արտակարգ սպառնալիք են ներկայացնում ԱՄՆ-ի ազգային անվտանգության, արտաքին քաղաքականության և տնտեսության համար: Այդ կապակցությամբ արտակարգ դրությունը, որը գործում է Սիրիայում 2004 թ-ից և դրա սահմանման պատճառով ուժի մեջ մտած պատժամիջոցները կշարունակեն գործել նաև 2021 թ. մայիսի 11-ից հետո»,- ասված է Սպիտակ տան տարածած հաղորդագրությունում:
Սպիտակ տունը շեշտել է նաև, որ Սիրիայի կառավարող ռեժիմը շարունակում է խախտել մարդու իրավունքներն ու ազատությունները:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան