Հայկական կողմը պետք է դադարի Արցախի հարցով լինել շատ զգայուն. իմքայլական պատգամավոր
ԱԺ հերթական նիստում իմքայլական պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանն անդրադարձավ 44-օրյա պատերազմիրց հետո Արցախի շուրջ տեղի ունեցածին, և ներկայացրեց իր կարծիքը, թե ինչ է պետք անել այս ամենից հետո։
«Երբ մենք հասել ենք վիճակին, ինչն ունենք այսօր, կարծում եմ, որ հայկական կողմը և հատկապես մեր հանրությունը պետք է ազատվի վախերից և դադարի Արցախի հարցով լինել շատ զգայուն։ Ու քաղաքական ուժերը պետք է դադարեն խաղալ մարդկանց զգայարանների հետ։ Սա շատ նուրբ հարց է, և երբ քաղաքական ուժերը մանիպուլացնում են Արցախի հարցը, ստացվում է, որ այդ զգայնությունը, որ բոլորիս մոտ կա, խանգարում է վարել ավելի ռացիոնալ քաղաքականություն»,- ասաց նա։
Ըստ պատգամավորի, ի վերջո, խաղաղության հասնելը երկու պայմաններում է հնարավոր.
«Առաջին, երբ հակառակորդը հասկանա, որ պատերազմի գնալիս ինքն ունենալու է մեծ կորուստներ, ինչն արդեն հասկացել է, և որի համար մենք պետք է ունենանք հզոր բանակ, և երկրորդ՝ շահերն են, որոնք անիմաստ կդարձնեն պատերազմական գործողությունները։ Մենք պատրաստ ենք ռացիոնալ քայլեր անելու, և կոչ ենք անում քաղաքական ուժերին, այս հարցը ներքին շահարկումների առարկա չդարձնել»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան