3 ամսում Վրաստանում ընտանեկան բռնության զոհ է դարձել 1875 կին
Վրաստանի Ներքին գործերի նախարարությունը հրապարակել է ընթացիկ տարվա առաջին եռամսյակի ընթացքում ընտանեկան բռնության ահազանգերի վիճակագրութունը: Երեք ամսվա ընթացքում ընտանեկան բռնության 2 270 փաստ է արձանագրվել: Զոհերի շարքում 1 875-ը, այսինքն՝ 83%-ը կին է եղել: Այս մասին գրում է Ալիք Մեդիան։
Ինչ վերաբերում է բռնացողներին, 2 141-ը տղամարդ է եղել, 323-ը՝ կին:
Վերջին տարիների ընթացքում ՆԳՆ-ի հրապարակած վիճակագրությունն աճող է, օրինակ՝ եթե 2008-ին ընտանեկան բռնության ընդամենը 198 փաստի մասին է բարձրաձայնվել, ապա 2020-ին այս ցուցանիշը եղել է 9 144:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա