Հայաստանը որպես կողմ՝ նույնիսկ իրեն վերաբերվող հարցերում, բացակայում է. Տիգրան Աբրահամյան
«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը գրում է՝ Արցախի համար դժվար է պատկերացնել ավելի մեծ սպատնալիք, քան կարգավիճակը հարցն անորոշության մեջ պահելն է:
«Սա ուղիղ կապ ունի Արցախի անվտանգության հետ:
Եթե նկատի ենք ունենում նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները, մասնավորապես, պայմանավորվածությունների 5-ամյա ժամկետը, ապա պարզ է դառնում, որ յուրաքանչյուր հնգամյակում, չկարգավորված կարգավիճակի պայմաններում, նոր պատերազմի վտանգի առաջ ենք կանգնելու:
Թե ինչ գնով, ինչ կորուստներով է հնգամյակը մեկ երկարաձգվելու եռակողմ պայմանավորվածությունները, դեռ պարզ չէ, բայց որ դրա մշտական ռիսկերը տասնամյակներով ուղեկցելու են մեզ՝ ցավոք, միանշանակ է:
Գործող իշխանություններն այս հարցը ոչ միայն չկարողացան մտցնել եռակողմ հայտարարության փաստաթուղթ, այլ այսօր էլ գործուն քայլեր, միջոցներ չեն ձեռնարկում դրանք առաջնային օրակարգ հետ բերելու հարցում:
Այս պայմաններում, ռուսական կողմն էլ իր հերթին շարժվելու է այն ճանապարհով ու առաջնահերթություններով, որն առաջին հերթին տեղավորվում է իր ռեգիոնալ օրակարգում:
Հայաստանը որպես կողմ՝ նույնիսկ իրեն վերաբերվող հարցերում, բացակայում է, իսկ նոյեմբերի 9-ից հետո, մեզ հետ կապված բոլորը հարցերը, Ադրբեջանը, Թուրքիան, Իրանը և մյուսները խոսում ու քննարկում են ՌԴ-ի հետ»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է նա։
Հարակից հրապարակումներ`
- Իրավիճակը մեղմելու համար Հայաստանն ու Արցախը պետք է շտապեն. Տիգրան Աբրահամյան
- Տիգրան Աբրահամյան. Զուտ մարդկային առումով պարոն Թովմասյանին լավ եմ հասկանում՝ այս ձևակերպումը պատահական չի արվել
- Տիգրան Աբրահամյան. ԱԺ-ում զավեշտալի երկխոսություն ստացվեց
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում