Ֆրանսիան պաշտոնապես փոխեց պատվաստումների իր քաղաքականությունը
Pfizer-BioNTec պատվաստանյութն ապահովում է ավելի քան 95% պաշտպանություն COVID-19-ի դեմ: Սրանք Իսրայելում անցկացված ամենամեծ ուսումնասիրության արդյունքներն են: Տվյալները հրապարակված են Lancet ամսագրում: Միևնույն ժամանակ, նշվում է, որ պատվաստումների արդյունավետությունը նվազում է պատվաստանյութի մեկ դեղաչափով իմունիզացիայի դեպքում: Ներկայումս Իսրայելի բնակչության կեսից ավելին ստացել է կորոնավիրուսի առաջին պատվաստանյութը:
Ինչպես գրում է Euronews-ը, Ֆրանսիան պաշտոնապես փոխեց պատվաստումների իր քաղաքականությունը: Մայիսի 12-ից այստեղ բոլոր քաղաքացիները պատվաստվելու են COVID-19- ի դեմ՝ անկախ տարիքից։
«Ո՞րն է մեր նպատակը։ Հստակ է, որ մենք պետք է առաջ շարժվենք և օգտագործենք մեր տրամադրության տակ եղած պատվաստանյութի բոլոր չափաբաժինները: Մենք պետք է շարունակենք մեր ջանքերը, որպեսզի 20 միլիոն ֆրանսիացիներ պատվաստվեն մինչև մայիսի 15-ը, 30 միլիոն՝ մինչև հունիսի կեսը»,-ասել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:
Գերմանիայում բոլոր չափահաս քաղաքացիները՝ անկախ տարիքային կատեգորիայի և մասնագիտության, այժմ կարող են գրանցվել պատվաստման համար բրիտանա-շվեդական AstraZeneca ընկերությունում: Այս մասին հայտարարել է առողջապահության նախարար Յենս Շպան: Ավելի վաղ գերմանացի մասնագետները խորհուրդ էին տալիս օգտագործել AstraZeneca-ն 60 տարեկանից բարձր մարդկանց համար: Այս պահին Գերմանիայում մեծահասակ բնակչության ավելի քան 30%-ը պատվաստվել է կորոնավիրուսի դեմ:
Պատվաստվիր՝ փող ստացիր: Սա հենց այն սխեման է, որ Սերբիայի իշխանությունները որոշել են կիրառել։ Նպատակն է խթանել քաղաքացիների պատվաստումները։ Նրանք, ովքեր կպատվաստվեն մինչ մայիսի 30-ը, պետությունից կստանան 25 եվրո:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները