Ավիատոմսերի գներն այս ամռանը կարող են կտրուկ բարձրանալ
Պահանջարկի աճով պայմանավորված ավիատոմսերի գներն այս ամռանը կարող են կտրուկ բարձրանալ։ Պահանջարկի աճն էլ կապված է անցյալ տարվա կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված ճանապարհորդական սահմանափակումների հետ, հայտնում է BBC-ն:
Ըստ բրիտանական OAG գործակալության վերլուծաբան Ջոն Գրանտի՝ ազատ տեղաշարժվելու սահմանափակումները մեծացրել են մարդկանց ճանապարհորդելու ցանկությունը։ Մինչդեռ թռիչքների քանակը սահմանափակ է COVID-19-ի ներկայիս սահմանափակումների պատճառով, ինչն էլ մեծանացնում է պահանջարկը, հայտնում է Radio Sputnik-ը:
Փորձագետները նշում են, որ տուրօպերատորներին անհանգստացնում է այն անորոշությունը, թե ինչպես են տարբեր պետությունների կառավարությունները գնահատում այլ երկրներ COVID-19-ով վարակվելու ռիսկայնությունը, ինչպես նաև արտերկրում արտադրված պատվաստանյութերի և թեստերի կարգավիճակի ընդունումը։
Booking.com-ի գործադիր տնօրեն Գլեն Ֆոգելը կարծիք է հայտնել, որ պատվաստանյութերի միասնական միջազգային սերտիֆիկացման համակարգի ստեղծումն օգտակար կլինի այս խնդրի լուծմանը: Նա նշել է, որ երկրների ծրագրերը խիստ տարբերվում են`մեկ համակարգի բացակայության պատճառով»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան