Բոլիվուդյան մի ընկերություն հետաքրքրված է Հայաստանում ֆիլմ նկարելով. Հովհաննիսյան
Խորհրդարանը քննարկում է «Կինեմատորգրաֆիայի մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը։
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանի խոսքով, նախագծով առաջարկվում է ընդունել մի համապարփակ օրենք, որը կկարգավորի ամբողջ կինեմատոգրաֆիայի համակարգը։
«Մասնավորապես՝ անհրաժեշտ է կանոնակարգել կինեմատոգրաֆիայի ոլորտի պետական ֆինանսավորման, օտարերկրյա ներդրումների համար բարենպաստ պայմանների ստեղծման, ֆիլմերի վիճակագրական հաշվառման հետ կապված փոխհարաբերությունները»,- ներկայացրեց նա։
Ըստ Աննա Կոստանյանի, նախագծի նպատակն է տեղական կինոարտադրության զարգացումը։
«Գործիքակազմ պետք է ներառվի, օրինակ՝ պետության կողմից ֆինանսավորումը՝ սուբսիդիան։ Կինոարտադրողին սուբսիդիա դեռևս մեր երկրում չի տրամադրվում, ինչն էլ խանգարում է, որ կինոարտադրողը զարգանա, ինչպես եղավ, օրինակ՝ Վրաստանում»,- նկատեց պատգամավորը։
Նա տեղեկացրեց նաև, որ ըստ նախագծի, առաջարկվում է տեղական ֆիլմերի տոմսերի վաճառքից շահութահարկ չգանձել։ Ըստ նրա, պետությունը դրանից վնաս չի կրելու։
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանը տեղեկացրեց, քանի որ ինքը Հայաստան-Հնդկաստան բարեկամական խմբի նախագահն է, վերջերս իր հետ կապվել են Հնդկաստանից և հարցում արել՝ արդյո՞ք քեշբեքերի համակարգ կա Հայաստանում, որովհետև բոլիվուդյան մի ընկերություն հետաքրքրված է Հայաստանում ֆիլմ նկարելով։
«Կարծում եմ՝ եթե մենք ունենանք քեշբեքերի համակարգ, կդառնանք մրցակցային»,- ասաց պատգամավորը։
Ի պատասխան պատգամավորի հարցին՝ Աննա Կոստանյանն ասաց, որ նախագծով առաջարկվում է ստեղծել քեշբեքի հայկական տարբերակը։
«Մենք Վրաստանի տարբերակն օգտագործելուց զերծ մնացինք, քանի որ ավելի արդյունավետ առաջարկ ունենք։ Մենք ասում ենք, որ հավաստագրի հիման վրա մատակարարի կողմից ֆիլմարտադրության հետ կապված ծառայությունների նկատմամբ 20 տոկոս զեղչ է տրամադրվելու, նաև շահութահարկից ազատման ատոնություն է տրվելու»,- ներկայացրեց նա։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները