Զոհվածների դիակները սառնարաններում են, իսկ իշխանությունը թրքասիրություն է քարոզում. Կարինե Նալչաջյան
«Նույնիսկ դեռ ինչ-որ մարդիկ շարունակում են հավատալ այնպիսի անհեթեթությունների, ինչպիսին է, օրինակ, Արցախը նախկինների կողմից ծախելու թեզը»,-ասուլիսում հայտարարեց հոգեբան Կարինե Նալչաջյանը և շեշտեց, որ այդ և մնացած թեզերը մշակված են Հայաստանի թշնամիների կողմից:
Նա նկատեց, որ այս թեզը տրամաբանության բոլոր օրենքնեին դեմ է, բայց՝ ոչ հուզականության օրենքներին:
Նրա կարծիքով՝ 2018 թվականի կատարվածն իր իսկական իմաստով ժամանակակից հեղափոխություն էր, որը շատ լավ նախապատրաստական փուլն էր անցել և հեռուստահողորդումների և երգիծական ծրագրերի միջոցով մշակվել էր հասարակության գիտակցությունը:
Նկատելով, որ այդպիսի հեղափոխությունները մեկ օրում չեն կատարվում՝ հոգեբանը հայտարարեց. «Թշնամին շատ լավ ուսումնասիրել էր նաև մեր բնույթը և էությունը, թուլ և ուժեղ կողմերը, նյութապաշտությունը և օգտագործեց դրանք, այն ժամանակ իրար հանդիպեցին ագահությունը և նախանձը»:
Հոգեբանը նկատեց, որ հասրակությունն իսկապես բևեռացված էր և մարդիկ կային, որոնք ծան էին տանում դղյակների գոյությունը:
«Բայց հիմա այդ դղյակներն մանկական խաղ են այն ամենի նկատմամբ, ինչ տեղի է ունենում Հայաստանում»,- հայտարարեց Նալչաջյանը և հավելեց, որ հասարակության մեջ նրբագույն աշխատանք են տարել՝ կրկնելով «թալան» բառը:
Հոգեբանը նկատեց, որ արդեն իշխանություններին չի հաջողվում այդ կարգախոսերով խաբել ժողովրդին, տրամադրությունների որակը փոխվել է:
Ըստ նրա՝ խնդիրն այն է, որ ծանրագույն հարվածներից կորուստներից հետո, հասրակությունը թմբիրի մեջ է, իսկ իշխանությունը զոհվածների դիակները դեռ սառնարաններում գտնվելու ընթացքում, նման պարտությունից հետո շարունակում է թրքասիրության քարոզը:
«Եթե մենք նույնքան խելամիտ աշխատենք ընտրություններին, ինչքան խելամիտ աշխատել են մեր թշնամիները, ապա արդյունքի կհասնենք, թույնին պետք է հակաթույն գտնվի»,- հայտնեց հոգեբանը, բայց և նկակտեց, որ ընտրություններին նախապատրաստվելու համար տրված մեկ ամիսը քիչ է, որը իշխանությունները շատ լավ գիտեն և դրա համար էլ երկար ժամանակ չեն տալիս:
Բանախոսը գտնում է, որ ներկայում այնպիսի վիճակում ենք, որ պայքարում պետք է ամեն ինչ փորձել:
Նա դրական գնահատեց, որ տարբեր ընդդիմադիր ուժեր առանձին են գնում ընտրության, քանի որ առաջանում են առողջացման կենտրոններ:
«Համատարած փթածության մեջ առողջ բժիջների առաջանալը վատ չէ»,- նկատեց Նալչաջյանը, սակայն սխալ համարեց, որ նրանք սաղմնային մակարդակում միանգամից կանգնում են ընտրությունների փաստի առաջ:
Նրա կարծիքով Հայաստանը գտնվում է այնպիսի վիճակում, որ պետք է բոլորս հասկանանք, որ իշխանությունը վայելք չէ և անձնական ամբիացիաների ժամանակը չէ, այն կարող է կործանարար լինել:
«Իշխանատենչության ժամանակը չե, երկիրը ձեռքից գնացել է, պետք է գնահատվեն ազնիվ մարդիկ»,- եզրափակեց Կարինե Նալչաջյանը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան