«Հայփոստ»-ի մոտ 150 աշխատակիցներ առաջիկա օրերին զրկվելու են իրենց աշխատանքից. Թովմասյան
ԱԺ անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանն այսօր խորհրդարանում հայտարարեց, որ «Հայփոստ»-ի մի շարք աշխատակիցների նկատմամբ անարդարություններ են տեղի ունենում։
«Ինձ են դիմել «Հայփոստ»-ի մի շարք աշխատակիցներ, որոնց նկատմամբ անարդարություններ են տեղի ունենում։ «Հայփոստ»-ի մոտ 150 աշխատակիցներ, ըստ էության, առաջիկա օրերին զրկվելու են իրենց աշխատանքից, քանի որ իրենց նոր տնօրենը խաղի նոր կանոններ է թելադրում, նոր պահանջներ է ներկայացնում, և բազում տարիներ աշխատած, տարբեր պաշտոններ զբաղեցրած աշխատակիցները չեն կարողանում իրենց գործունեությունը շարունակել»,- նշեց պատգամավորը։
Ըստ նրա, պատճառն այն է, որ տեղի է ունեցել գիտելիքի ստուգում և այդ որակավորման քննությունը չի իրականացվել պատշաճ։
«Ինձ դիմողները պնդում են, որ իրենց հարցաշար չի տրամադրվել, իրենք տեղյակ չեն եղել թեմաներից, և այդպիսով քննությունից մեծապես կտրվել են մարդիկ։ Հատկապես միջին տարիքի կանայք նշում են, որ սա իրենց համար վերջին աշխատատեղն էր, որտեղ իրենք ամենադժվար պահերին էլ աշխատել են։ Ինձ դիմողները պատմեցին, որ քննության ժամանակ տնօրենը նստած է եղել պատուհանագոգին, և այդպես է անցկացրել քննությունը»,- ներկայացրեց նա։
Թագուհի Թովմասյանը նշեց, որ պետք է աշխատողներին հարցաշար տրամադրվի, նոր քննություն անցկացվի, որից հետո մարդիկ կկարողանան շարունակել իրենց գործունեությունը.
«Այս փուլում 150 մարդու աշխատանքից ազատելը ոչ հումանիստական քայլ է»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան