Փոփոխություններ հողի նպատակային նշանակությունը փոխելու կարգում
Խորհրդարանը քննարկում է ՀՀ հողային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը։
Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ Նարինե Ավագյանի խոսքով, նախագծով հստակեցվում են հողամասի նպատակային նշանակության փոփոխման դեպքում կադաստրային արժեքների վճարման հետ կապված պահանջները։
Գործող կարգավորումներով քաղաքացիների կամ իրավաբանական անձանց սեփականություն հանդիսացող հողամասերի նպատակային նշանակությունը սեփականատիրոջ նախաձեռնությամբ ջերմոցային, անասնապահական, թռչնաբուծական նպատակով օգագործվող նշանակության տարածքի փոխակերպման դեպքում հողամասի կադաստրային արժեքի տարբերությունը չի վճարում, իսկ հետագայում հողամասը այս տնտեսությունների կամ շինարարության համար օգտագործելու դեպքում կադաստրային արժեքի տարբերությունը վճարելու պահանջ ևս դրված չէ։
«Բայց օրենքի այդ բացը հողամասի սեփականատիրոջը հնարավորություն է տալիս հողամասի նշանակությունը առանց կադաստրային արժեքների տարբերությունը վճարելու փոխել, որից հետո՝ որոշ ժամանակ անց կրկին փոխել այլ նպատակային նշանակության։ Այժմ մենք առաջարկում ենք, որ հողամասի սեփականատիրոջ նախաձեռնությամբ հողամասի նպատակային նշանակությունը ջերմոցային, անասնապահական նպատակների համար օգտագործվող հողամասերի փոփոխելուց հետո 10 տարվա ընթացքում այլ նշանակության փոխելու դեպքում պետք է վճարվի կադաստրային արժեքների միջև եղած տարբերությունը»,- ներկայացրեց նա։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան