Արթուր Դանիելյան. Ամուր դաշինք կազմած Սաուդյան Արաբիա-Թուրքիա զույգը բաժանվում է իրարից
«Ադեկվադ» միաբանության հիմնադիր Արթուր Դանիելյանը, անդրադառնալով տարածարջանի շուրջ ընթացող զարգացումներին, գրում է.
«Մեր տարածքի (սա պետություն չի կարելի անվանել) շուրջ իրադարձությունները շարունակում են կայծակնային արագությամբ զարգանալ, ինչը շարունակում է լիովին անտեսված մնալ մեր մեդիա դաշտի կողմից: Ասում եմ մեդիա դաշտ, որովհետև իշխանական աթոռները գրկած անասունների վրա վաղուց արդեն ոչ մի բանական մարդ հույս չի դնում:
Տասնամյակներ շարունակ ամուր դաշինք կազմող Սաուդյան Արաբիա-Թուրքիա զույգը բաժանվում է իրարից: Բանը արդեն հասել է դիպլոմատիկ հարաբերությունների խզմանը: Այդ ֆոնին նույն ուժգնությամբ ջերմանում են արաբների հարաբերությունները Իրանի հետ: Սա փոխելու է ամեն ինչ, ոչ միայն մեզ մոտ, այլ աշխարհում:
Իրան-Սև ծով կորիդորի ծրագիրը խափանելու միակ միջոցը Սյունիքը Հայաստանից կտրելն է: Ընդ որում դա պարտադիր չէ ռազմական ինտերվենցիայով անել, վերջիվերջո ՀԱՊԿ-ը գոնը սիմվոլիկ պիտի դեմքը պահպանի: Չէ, անջատողականությունը կարա լինի նաև ներքին, ընդ որում շատ բարեհունչ լոզունգների ներքո... Լեռնահայաստան բան... Արցախն ու Սյունիքը կպնեն իրար էս նենգ իշխանություններին ընդդեմ... ու դե ձեռի հետ էլ իրանական գազին ընդդեմ ու լիքը այլ բաներին:
Հետևաբար` Հայաստանում ապուշագույն իշխանության գոյությունը ինչ-որ տեղ ինչ-որ մեկին պետք է, կամ` շատերին...»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին