Քաղաքական 16:00 08/05/2021 Հայաստան

Փաշինյանի կողմից իշխանության զավթումը հնարավոր է կանխել մայիսի 10-ին. Էդգար Ղազարյանը

«Նիկոլ Փաշինյանը չի գնում ընտրությունների, այլ գնում է իշխանությունը զավթելու»,- Հայաստանի նախագահի նստավայրի դիմաց հանրային քննարկման ժամանակ հայտնեց  ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը։

Նա պնդեց, որ հրաժարականից հետո Նիկոլ Փաշինյանը իրավունք չուներ պաշտոնավարել։ Ղազարյանը բերեց 10 հիմնավորում, թե ինչու է ստեղծված իրավիճակը հակասում Սահմանադրությանը։

Ըստ բանախոսի՝ ընտրությունների միջոցով իշխանությունը զավթելու գործընթացը հնարավոր է  կանխել, եթե մայիսի 10-ին բացի Նիկոլ Փաշինյանից խորհրդարանում առաջադրվի ևս մեկ թեկնածու, որն էլ ընտրվի վարչապետ:

Անցնելով Նախագահ Արմեն Սարգսյանի գործունեությանը՝ Ղազարյանը նկատեց, որ վերջինս կատարել է Նիկոլ Փաշինյանի բոլոր ցանկկությունները և այդ գործողությունները՝ վարչապետի հրաժարականի ժամանակին արած իր իսկ պահանջին հակառակ է եղել:

Նկատելով, որ Արմեն Սարգսյանը հրաժարվում  է իրականացնել այն քիչ լիազորությունները, որոնք դեռ ունի՝ Էդգար Ղազարյանը նշեց. «Իր սահմանադրական լիազորությունները չկատարող մարդը բողոքում է, որ իր սահմանադրական լիազորությունները քիչ են»:

Ավելի ուշ Եդգար Ղազարյանը ֆեյսբուքի իր էջում հրապարակել է  հարցեր, որոնց պատասխաններն ակնկալում էր ստանալ Հանրապետության նախագահից` իր կողմից տապալված հանդիպման ժամանակ։

Մասնավորապես գրել է.

«1. Դուք առաջիններից մեկն էիք, որ հետպատերազմյան շրջանում երկրում ստեղծված իրավիճակի լավագույն լուծումներից մեկը համարեցիք Նիկոլ Փաշինյանի հրաժարականը վարաչաապետի պաշտոնից։ Հետագայում ի՞նչ կոնկրետ քայլեր իրականացրեցիք Ձեր կողմից հրամայական համարվող այդ խնդրի լուծման ուղղությամբ, եթե չասենք, որ լուռ ու անխոջ ստորագրում էիք նրան կողմից ներկայցվող հրամանագրերը, այդ թվում կասկածելի բովանդակոթյամբ և Սահմանադրության տեսանկյունից վիճահարույց, կամ չստորագրելով՝ նպաստում նրա համար ցանակալի որոշումների կայացմանը, որոնք միտված էին ոչ թե նրա իշխանությունից հեռանալուն, այլ ճիշտ հակառակը՝ իշխանության ամրապնդմանը։

2. 2021 թվականի ապրիլի 25-ի հրաժարականի ուղերձում նախկին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ իր որոշման հիմքում եղել են տարբեր քննարկումներ, այդ թվում Հանրապետության նախագահի հետ։ Հաշվի առնելով Ձեր պաշտոնի ապաքաղաքական լինելը՝ կարո՞ղ եք ասել, թե ի՞նչ քննարկումների մասին է խոսքը։

Անհանգիստ չե՞ք արդյոք, որ Ձեզ ներգրավվել են օրինական իշխանության տապալման և իշխանության ապօրինի զավթման ենթադրյալ հանցագործության կազմակերպված խմբի կազմում։

3. Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության Դուք ի պաշտոնե հետևում եք Սահմանադրության պահպանմանը։ Նախկին վարչապետի կողմից հրաժարական ներկայացնելուց և այն Ձեր կողմից ընդունելուց հետո նրա հետագա պաշտոնավարումը վարչապետի պաշտոնում չե՞ք կարծում, որ հակասում է Սահմանադրությանը։ Ռիսկեր չե՞ք տեսնում այդ առումով։ Ձեզ հայտնի՞ են մեր դիտարկումները։

4. Կառավարության հրաժարականը Ձեր կողմից ընդունելուց հետո Ազգային ժողովը Նիկոլ Փաշինյանին չի ընտրել ՀՀ վարչապետի պաշտոնում։ Նրա թեկնածությանը կողմ է քվեարկել Ազգային ժողովի 132 պատգամավորներից միայն մեկը, այդ պարագայում, որ խորհրդարանական կառավարման երկրում խորհրդարանի կողմից մերժված գործչի պաշտոնավարումը վարչապետի պաշտոնում չե՞ք կարծում, որ խնդրահարույց է Սահմանադրության տեսանկյունից։

5. Վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի և ԱԺ ընդդիմադիր համարվող երկու քաղաքական ուժերի ղեկավարների կողմից ձեռք բերված պայմանավորվածության մեջ հանցակազմի վտանգներ չե՞ք տեսնում, ինչը փաստացի հանգեցնելու է 2018 թվականի ժողովրդավարական ընտրության արդյունքում ձևավորված ՀՀ առաջնային մանդատ ունեցող իշխանության, այն է՝ Ազգային ժողովի լուծարմանը։ Սահմանադրության պահպանմանը հետևելու Ձեր սահմանադրական լիազորության տեսանկյունից այդ առումով խնդիրներ չե՞ք տեսնում։

6. Համաձայն ՀՀ Սահմանադրության 93-րդ հոդվածի Ազգային ժողովի հերթական և արտահերթ ընտրության օրը նշանակելը Ձեր, որպես Հանրապետության նախագահի, բացառիկ լիազորությունն է։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից 2021 թվականի հունիսի 20-ը ընտրության օր հայտարարելը Ձեզ չի՞ անհանգստացնում, դրանով Ձեր լիազորությունների ոլորտ ներխուժելու փաստ չե՞ք համարում։ ԱԺ լուծարման դեպքում պատրաստվում ե՞ք արդյոք արտահերթ ընտրության օր սահմանել 2021 թվականի հունիսի 20-ը։

7. Քանի որ Սահմանադրության 128 հոդվածը Ձեզ իրավունք է տալիս Ձեր իրավասության մեջ մտնող հարցերի վերաբերյալ ուղերձ հղել Ազգային ժողովին, պատրաստվում ե՞ք արդյոք 2021 թվականի մայիսի 10-ին ուղերձով դիմել Ազգային ժողովին՝ կոչ անելով ընտրել վարչապետ։

8. Պատրաստվում ե՞ք արդյոք առաջիկա օրերին լրացուցիչ խորհրդակցության հրավիրել Ազգային ժողովի ղեկավարության, պատգամավորական խմբակցությունների ներկայացուցիչների և առանձին պատգամավորների հետ հիշյալ խնդիրները ևս մեկ անգամ քննարկելու և հավանական վտանգները կանխելուն միտված քայլեր ձեռնարկելու նպատակով։

9. Նկատել եք արդյո՞ք, որ վարչապետի պաշտոնից հրաժարականի Նիկոլ Փաշինյանի 2018 թվականի գրությունը չունի ամսաթիվ և հերթական համար, իսկ 2021 թվականի դիմումը` ստորագրված չէ։ Դրա հետ կապված խնդիրներ չե՞ք տեսնում։

10. Կառավարության հրաժարականի մասին Ձեր հրամանագրում հղում եք արել ՀՀ Սահմանադրության 130 հոդվածին, որն էլ իր հերթին հղում է անում 158-րդ հոդվածին, որտեղ մատնանշված են հրաժարական մի քանի դեպքեր, որոնցից թե կոնկրետ որ հիմքով է ընդունվում հրաժարականը Ձեր հրամանագրերում չի առանձնացվում։ Ինչո՞վ է դա պայմանավորված։


 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

14:33
Տպավորություն է, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն ավելի շատ քրեական կազմակերպություն է. Ավագանու անդամը՝ վարորդների հետ հանդիպումից հետո
«Տպավորություն է, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն ավելի շատ  քրեական կազմակերպություն է, քան քաղաքապետարանի ենթակայության տակ...
Աղբյուր` Panorama.am
14:27
Հանձնարարվել է Վերջին զանգի միջոցառումներն անցկացնել մշակութային կրթության տարվա շրջանակում. ԿԳՄՍՆ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը շրջաբերական գրությամբ դիմել է Երևանի քաղաքապետարանին և ՀՀ մարզպետարաններին՝ առաջարկելով...
Աղբյուր` Panorama.am
14:20
Այս տարի բուհական ընդունելության առաջին փուլի քննություններին մասնակցել են աննախադեպ թվով դիմորդներ. Նասիբյան
Տարեցտարի բուհական ընդունելության առաջին  փուլի քննությունների մասնակիցների թիվն ավելանում է։ Այս տարի քննություներին մասնակցել է 11 608...
Աղբյուր` Panorama.am
14:03
Մայքի Մեդիսոնը «Anora»-ում իր դերի համար սովորել է մերկապար
Դերասանուհի Մայքի Մեդիսոնը պատմել է, որ սովորել է մերկապար ռեժիսոր Շոն Բեյքերի «Anora» դրամայում իր դերի համար։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
13:39
«Մոլորակների մեծ շքերթ»-ը փետրվարի 28-ին է
Փետրվարի 28-ին սպասվում է հերթական «Մոլորակների մեծ շքերթ»-ը։ «Մոլորակների շքերթ»-ը գեղեցիկ դիտողական երևույթ է, որը...
Աղբյուր` Panorama.am
13:30
Օդի ջերմաստիճանը կսկսի բարձրանալ
Երևանում փետրվարի 24-ի ցերեկը, 25-ին, 26-ի գիշերը, 28-ին, մարտի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 26-ի երեկոյան, 27-ի գիշերը և...
Աղբյուր` Panorama.am
13:26
Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Մի բան էլ ասեմ. Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել։...
Աղբյուր` Panorama.am
12:38
222Lava-ին հնարավոր է կալանավորե՞ն
Բլոգեր 222Lava-ին հնարավոր է կալանավորեն։ Այդ մասին ահազանգել է բլոգերը՝ տեսանյութով դիմելով իր հետևորդներին։ Հիշեցնենք, որ ՊԵԿ-ն այս...
Աղբյուր` Panorama.am
12:24
Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան առջև հայ երիտասարդները բողոքի ակցիա են իրականացրել
Նրանք պահանջել են միջազգային հանրությունից քայլեր ձեռնարկել Ադրբեջանի պատասխանատվության ենթարկման համար՝ Արցախում իրականացված էթնիկ զտումների, հայ ռազմագերիների ազատ արձակման կապակցությամբ։
Աղբյուր` Panorama.am
12:17
Մարսելում Ռուսաստանի հյուպատոսարանի մոտ պայթյուն է որոտացել
Մարսելում ՌԴ հյուպատոսության մոտ, ենթադրաբար, պայթյուն է որոտացել։ Դեպքի մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Դեպքի վայր են...
Աղբյուր` Panorama.am
12:12
429 անձ դեռևս անհայտ կորած է համարվում Արցախյան հակամարտության 2020-2023 թթ. սրացումների հետևանքով. ԿԽՄԿ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն 2024-ի ընթացքում մոտ 1,290 զանգ և այց է ունեցել Երևանի և Գորիսի գրասենյակներում` հակամարտության սրացումների...
Աղբյուր` Panorama.am
12:03
Փետրվարի 24-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեք նվազել է, ռուբլունը և եվրոյինը աճել
ՀՀ բանկերում այսօր՝ փետրվարի 24-ին ժամը 11։45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 390.77 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
11:55
Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» կտավը՝ աճուրդի թոփ լոտ
Հայտնի նկարիչ Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» (1963) կտավը Մոսկվայում AI աճուրդի ժամանակ վաճառվել է 3 363 000 ռուբլիով։ Կտավը...
Աղբյուր` Panorama.am
11:51
Կասկադի չկառուցված հատվածը վերածվել է աղբահավաքման կենտրոնի. Տիգրան Ավինյան
«Ֆինանսական ճգնաժամի հետևանքով դադարել էին Կասկադի համալիրի վերջին հատվածի աշխատանքնարը,  այն մնացել էր չկառուցված, դատարկ,...
Աղբյուր` Panorama.am
11:39
Եվրահանձնաժողովի և Եվրոպական խորհրդի ղեկավարները Կիևում են
 Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան  ժամանել են Կիև։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
11:13
ԿԸՀ դեռ որևէ քաղաքական ուժ չի դիմել
Այս պահի դությամբ որևէ քաղաքական ուժ չի դիմել ԿԸՀ անհրաժեշտ օգտահաշիվ ստանալու համար։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց հանձնաժողովի մամուլի...
Աղբյուր` Panorama.am
10:47
Գյումրու աղբն ու ՔՊ պոպուլիզմը
«Առաջին նկարը արվել է 4 ամիս առաջ ՔՊ-ի կողմից իշխանազավթման ժամանակ՝ որպես նախկին քաղաքապետի կողմից հեռավար կառավարման արդյունք։ Երկրորդ...
Աղբյուր` Panorama.am
10:33
Ավինյանը «քար գցեց» ոստիկանության բոստանը
«Երևանում խցանումների 80 %-ը պայմանավորված էին ամառային անվադողերով մեքենաների ԱՊՊԱ-ներով»
Աղբյուր` Panorama.am
10:02
Տպավորություն ունեմ, որ Բաքուն սպասողական փուլում է. Աբրահամյան
«Թեև Ադրբեջանից որոշակի պարբերականությամբ Հայաստանի հետ բանակցությունների տարբեր դրույթների վերաբերյալ հայտարարություններ հնչեցվում են,...
Աղբյուր` Panorama.am
10:02
Գյումրիում թափառող շների հարցը շատ արագ կլուծենք միջազգային պրակտիկային համապատասխան. Ռուբեն Մխիթարյան
Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին հայտարարած հայտնի պրոդյուսեր Ռուվեն Մխիթարյանն այս անգամ անդրադարձել է քաղաքում...
Աղբյուր` Panorama.am
09:57
Զախարյանն այս մրցաշրջանում իր առաջին գոլն է խփել «Ռեալ Սոսյեդադի» կազմում
«Ռեալ Սոսյեդադի» ռուս կիսապաշտպան Արսեն Զախարյանը Իսպանիայի Պրիմերայի 25-րդ տուրի՝ «Լեգանեսի» հետ տնային խաղում առաջ է...
Աղբյուր` Panorama.am
09:48
Լավրովը Թուրքիայում է
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ժամանել է Թուրքիա։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՏԱՍՍ-ին հայտնել էր, որ...
Աղբյուր` Panorama.am
09:43
USAID-ն աշխատանքից ազատել է 2000 աշխատակիցների, մյուսներին արձակուրդ կուղարկի
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության մոտ 2000 աշխատակիցներ կիրակի ազատվել են աշխատանքից,  լրիվ դրույքով աշխատողների մեծամասնությունը մեկ...
Աղբյուր` Panorama.am
09:26
Ֆրանսիայի դեսպանը ստում է. Քաղաքագետ
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին մեղադրում է ստելու համար։ Տելեգրամի իր ալիքում քաղաքագետը, անդրադառնալով...
Աղբյուր` Panorama.am
09:07
Իշխանյան. Վաղը դիրքորոշումս կհայտնեմ ՄԻԵԴ իմ հայցով կայացրած որոշման կապակցությամբ
«Վաղը՝ փետրվարի 25-ին, դիրքորոշումս կհայտնեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իմ հայցով կայացրած որոշման...
Աղբյուր` Panorama.am
08:47
Սյունիքի մարզի ավտոճանապարհները դժվարանցանելի են
Հայաստանի  տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ Ջերմուկի խաչմերուկից...
Աղբյուր` Panorama.am
08:41
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
22:20
Շոլցը ընդունել է պարտությունը
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Բունդեսթագի (խորհրդարանի) ընտրություններում Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության(SPD) արդյունքները...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}