Իրանցին ԱՄՆ-ում մեղավոր է ճանաչվել ռազմական տեխնոլոգիաների արտահանման ներգրավվածության մեջ
Տեխասի Արևելյան շրջանի դատարանը մեղավոր է ճանաչել Իրանի քաղաքացի Մեհրդադ Անսարիին ԱՄՆ-ից ռազմական տեխնոլոգիաներ ստանալու և արտահանման մեջ ներգրավվածության հիմնավորմամբ: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այդ մասին ուրբաթ օրը իր պաշտոնական կայքում հայտարարել է ԱՄՆ արդարադատության նախարարությունը:
Ըստ նախարարության, 39-ամյա Անսարին, որին պատկանում է Gulf Gate Sea Cargo LLC տրանսպորտային ընկերությունը, օգնություն է ցուցաբերել 63 ամերիկյան ընկերություններից իր հանցակիցների պատվիրած բաղադրիչների տեղափոխմանը, որոնք, բացի քաղաքացիական նպատակներից, կարող էին օգտագործվել միջուկային զենքի, հրթիռային ուղղորդման համակարգերի, ռադիոընդունումը կարգավորող սարքերի մեջ:
Միևնույն ժամանակ նա փորձել է 2007-ից 2011 թվականներին մոտ 2,6 միլիոն դոլար արժողությամբ ավելի քան 105 հազար բաղադրիչ գնել և չի տեղեկացրել ամերիկացի մատակարարներին պատվիրված ապրանքները Իրան ուղարկելու իրենց ծրագրերի մասին և չի ստացել այդ արտահանման համար անհրաժեշտ լիցենզիա:
Անսարիի դատը նշանակված է սեպտեմբերի 1-ին և սպառնում է 20 տարի Իրանի հետ առևտրային կանոնները խախտելու համար, մինչև հինգ տարի` էլեկտրոնային խարդախության համար, նույն պատժաչափը` ԱՄՆ գանձապետարանի դեմ խարդախության փորձի համար, և հինգական տարի` կեղծ ցուցմունքների յուրաքանչյուր դրվագի համար:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան