«Հարսանիք լեռներում» անվանումը ստացած օպերացիան հաստատել է Սերժ Սարգսյանը
ՀՀ երրորդ նախագահի գրասենյակը հիշեցնում է.
«1992 թ. մայիսի 8-9-ին Արցախի վաղեմի մշակութային ու քաղաքական կենտրոնի՝ հայոց Շուշի բերդաքաղաքի ազատագրումը արմատական բեկում մտցրեց Արցախյան ազատամարտում և համարվում է 20-րդ դարավերջի արցախահայության ազգային-ազատագրական պայքարի պատմության մեջ հայ ռազմարվեստի փայլուն և իր նշանակությամբ չափազանց կարևոր ռազմաքաղաքական իրադարձություն:
«Հարսանիք լեռներում» անվանումը ստացած օպերացիան հաստատել է Սերժ Սարգսյանը:
Գրասենյակը տարածել է գրառմանը կից «Զինակիցները՝ գերագույն գլխավոր հրամանատարի մասին» վերնագրով Հանրային հեռուստաընկերության պատրաստած տեսանյութը։