
Հռոմի պապը կոչ է անում չեղարկել COVID-19 պատվաստանյութերի արտոնագրերը
Հռոմի Ֆրանցիսկոս պապը շաբաթ օրը խոսել է COVID-19 կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի արտոնագրերի վերացման օգտին: Արևմտյան լրատվամիջոցների տարածած լուրը ներկայացնում է «Ինտերֆաքս»-ը:
«Անհրաժեշտ է պատվաստանյութի համընդհանուր մատչելիություն և Հեղինակային իրավունքի ժամանակավոր վերացում»,- Vax Live համերգի մասնակիցներին ուղարկված տեսաուղերձից հովվապետի խոսքերը մեջբերում են ԶԼՄ-ները:
Միաժամանակ, Հռոմի Պապը դատապարտել է «անհատապաշտության վիրուսը» և «ազգայնականությունը», որոնք խոչընդոտում են պատվաստանյութերի տարածումը աշխարհում:
«Վիրուսի մեկ այլ տարբերակն այն է, երբ շուկայի կամ մտավոր սեփականության օրենքները վեր ենք դասում մարդկության սիրո և առողջության օրենքներից»,- ասել է նա։
ԱՄՆ վարչակազմը հայտարարել է, որ աջակցում է ԱՀԿ նախաձեռնությանը՝ COVID-19 պատվաստանյութերի արտոնագրերից ժամանակավորապես հրաժարվելու մասին: Ենթադրվում է, որ նման քայլը կարող է մեծացնել պատվաստանյութերի արտադրությունն աշխարհում: Այնուամենայնիվ, ինչպես նշում են արևմտյան լրատվամիջոցները, բժշկական արտադրանք արտադրողները չեն բացառում, որ արտոնագրերի մերժումը չի հանգեցնի նման ազդեցության:
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին