«Հրապարակ». ՊԵԿ-ում չեն իմացել, թե ինչպես մաքսազերծեն Կազանում խափանված թիվ մեկ բորտի վնասված դետալը
«Հրապարակ» թերթը գրում է.
«Կազանում խափանված թիվ մեկ բորտի՝ A 319 օդանավի վնասված դետալն արդեն հայթայթել են։ Օդանավը շուտով կնորոգվի և կբերվի Երևան։ Խոսքը հիդրավլիկ համակարգի մաս կազմող տիտանե 2 խողովակի մասին է, յուրաքանչյուրը՝ 0.5 կգ քաշով, որոնց ընդհանուր արժեքը կազմել է 900 հազար դրամ։ Դրանք Հայաստան են բերվել Ֆրանսիայից՝ պատվիրել էին Airbus ընկերությունում։
Դետալները բերվել են ուղևորատար ինքնաթիռով՝ որպես ձեռքի ուղեբեռ, որպեսզի հետո ուղարկեն Կազան։ Ինչ-որ մեկը Ֆրանսիայից ձեռքով բերել հասցրել է Երևան, այն չեն իմացել, թե ինչպես մաքսազերծեն։ ՊԵԿ փոխնախագահ Շուշանիկ Ներսիսյանը սկզբում դիմադրել է, բայց հարցին միջանկյալ լուծում է գտել, քանի որ հասկացրել են՝ օպերատիվության խնդիր կա»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում