Ռիո դե Ժանեյրոյում ոստիկանական գործողությունների հետևանքով զոհերի թիվը հասնում է 28-ի
Ռիո դե Ժանեյրոյում թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվելու մեջ կասկածվողների դեմ իրականացրած ոստիկանության գործողության զոհերի թիվը հասել է 28-ի: «ՌԻԱ նովոստի»-ն հրապարակում է G1 պորտալի լուրը, որը հիմնված է իրավապահ մարմինների աղբյուրների վրա:
Ավելի վաղ հաղորդվում էր 25 զոհի մասին:
Նշվում է, որ մահացել է ևս երեք կասկածյալ:
Հինգշաբթի առավոտյան ոստիկանության ու հանցագործության մեջ կասկածվողների միջև փոխհրաձգություն է տեղի ունեցել Ռիո դե Ժանեյրոյի հյուսիսում գտնվող ֆավելեսում՝ հակաթմրանյութային գործողության ժամանակ:
Զոհերի թվում են նաև մետրոյի գնացքի երկու ուղևոր: Նրանք հրազենային վնասվածքներ են ստացել:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները