Սիրուշո. Սա արդյունք է մի շարք երևույթների, որոնց միջով անցանք
Հայտնի և սիրված երգչուհի Սիրուշոն հրապարակած կարճ տեսանյութում պատմում է իր վերջին՝ «Body on Body» երգի տեսահոլովակի մասին։
«Տեսահոլովակ չէի ասի։ Սա երևի արդյունք է մի շարք երևույթների, որոնց միջով անցանք։ Տանիքն ընտրվեց ենթագիտակցաբար նաև այն պատճառով, որովհետև իմ կյանքն էլ, և բոլորիս կյանքն էլ վերջին շրջանում, այն զգացողություն էր, որ եզրին եմ։ Հերիք է մի սխալ քայլ, ու կարող ես սաթաքել ու ընկնել»,- մասնավորապես ասում է երգչուհին։
Նա անդրադառնում է իր՝ շքեղ կյանքով ապրելու վերաբերյալ տարածված խոսակցություններին, անտարբեր դառնալու մասին։
«Հիասթափությունն այն զգացումն է, որի հետ դեռ երկար պետք է ապրենք։ Բայց պետք է փորձել արթնանալ, տրամադրվել աշխատանքի, աշխատել, ժպտալ մարդկանց, փորձել օգտակար լինել»,-ասում է նա։
Հարակից հրապարակումներ`
- Արցախի տաղանդավոր երիտասարդների հետ էլի ծրագրեր ունեմ․ Սիրուշո
- Կանգնում եմ բանակի կողքին. Սիրուշո
- Վահան Թումասյանը Սիրուշոյի լուսանկարներն է հրապարակել. «Բայց այնուամենայնիվ...»
- Սիրուշոն ի պատասխան իր հասցեին հնչած քննադատությունների
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին