Վահե Հովհաննիսյան. Ի՞նչ է եղել, որ... Իշխանության հարցադրումը՝ մայիսի 9-ը տոնելիս
Այլընտրանքային նախագծեր խումբը տարածել է խմբի փորձագետ Վահե Հովհաննիսյանի հոդվածը, որը ներկայացնում ենք ամբողջությամբ.
«Նոյեմբերի 10-ին Փաշինյանը բունկերում էր՝ անհայտ տեղից անհավասարակշիռ վիճակում լայվ էր անում։
Նոյեմբերի 10-ից կենդանի իմքայլական հնարավոր չէր գտնել. նրանք անհետացել էին, չքվել։ Նրանք նույնիսկ վախենում էին իրենց ընկեր Արարատ Միրզոյանին աջակցություն հայտնել։ Մեկը չկար՝ կանգներ Արարատի կողքին։ Նրանք բոլորը՝ լիդերից մինչև շարքային ուսապարկ արդեն հասկանում էին իրականությունը, հասկանում էին , թե ինչ են բերել Հայաստանի և հայ ժողովրդի գլխին։ Այդ օրերին նրանք իշխանություն պահելու մասին չէին մտածում, այլ՝ ապրելու։
Հետագա ամիսների ընթացքում տեղի ունեցավ անհավանական տրանսֆորմացիա. նրանք դուրս եկան «գետնի տակից»։ Սկզբում՝ զգույշ, միայն աշխատանքի, վախվորած հարցազրույցներ։ Հետո՝ ավելի վստահ, իսկ հիմա՝ ընդգծված ագրեսիվ, լկտի ձևակերպումներով, ուրիշներին մեղադրելու համարձակությամբ՝ վերարտադրման հայտով։
Աչքիդ առաջ այս անհավանական տրանսֆորմացիայի բանալին մի հարցի մեջ է. «Ի՞նչ է եղել, որ…»։
Սկզբում մտքի մեջ Փաշինյանն ու իր թիմը իրենց հանգստացնելու համար էին տալիս այդ հարցը։ Հետո՝ շշուկով, հետո՝ կիսաձայն ուրիշներին համոզելով, հետո՝ բղավելով՝ ուրիշներին պարտադրելով։
Առաջին փուլում այդ հարցը բոլորի համար արհեստական էր և ուներ զուտ ինքնահանգստացնող նշանակություն։ Հետագա ամիսներին նրանք սկսեցին իրենց ներշնչել, հավատալ. իսկապես, ի՞նչ է եղել…
«Պատերազմ էր, նախորդների մեղքով պարտվեցինք, դե պատերազմի ժամանակ կլինեն զոհեր, դե հիմա էլ խաղաղություն է, ու սահմանները բացելով կզարգանանք»։ Եթե վեց ամիս շարունակ այս միտքն անընդհատ կրկնես, ապա բավարար չափով կսկսես հավատալ։
Խնդիրն այն է, որ հասարակության մի մասն էլ է այդ հարցին տալիս այդ կեղծ պատասխանը ու աստիճանաբար համակերպվում պատասխանին՝ հավատում դրան։
Բայց սա խիստ ժամանակավոր ինքնախաբեություն է։ Մի կոնտինգենտ իսկապես կարող է իրեն համոզել, որ առանձնապես բան չի եղել, կանցնի կգնա։ Բայց իրականությունն այն է, որ կատարվել է ամենասարսափելին՝ զոհվել է մի ամբողջական սերունդ, երկրի անվտանգության համակարգը փլուզվել է, քո երկրի զգալի մասը կորսված է, քո կոթողները քո ու քաղաքակիրթ աշխարհի աչքի առաջ պղծվում են։ Իսկ առջևում անորոշություն է։
Այս իշխանությունն արել է ամենասարսափելին՝ պատերազմ է բերել մեր երկիր։ Խաղաղ, անվտանգ Հայաստանը՝ իր Արցախով, դարձել է վիրավոր ու արնաքամ։ Հազարավոր լուսավոր տղերք ի՞նչ իմանային, որ պատմական պատահականությունները 2.5 տարում իրենց «կփոխանակեն» բացվող կոմունիկացիաների հետ ու վերջում էլ կհարցնեն՝ ի՞նչ է եղել, որ։
Իսկ եղել է վատագույնը. եղել է աղետ, եղել է մի բան, որը չպետք է լիներ։
Որոշ ժամանակ հետո անցնելու է թե´ բնական շոկը, թե´ իշխանության արհեստական, ինքնաարդարացնող հարցադրումը։ Այդ ժամանակ մենք բոլորս առերեսվելու ենք սամռկեցուցիչ իրականության հետ ու սկսելու ենք նորից կառուցել, հուսամ՝ հետևություններ արած։ Ապագան նոր էջն է»։
Հարակից հրապարակումներ`
- Եթե 6 ամսում չձևավորվի հոգաբարձուների խորհուրդ, ապա ԵՊՀ-ն կլուծարվի. Վահե Հովհաննիսյան
- Վահե Հովհաննիսյան. Մնա տանը՝ ձայնդ տուր Իլհամին
- Ո՞վ կլինի Հայաստանի 4-րդ ղեկավարը. Վահե Հովհաննիսյան
- Վահե Հովհաննիսյան. Կարմիր բերետի և սպիտակ դրոշի Նոր Հայաստանը
- Պարտության սիմվոլն ուզում է իր նվաստացումն անձնական մակարդակից տեղափոխել ազգային համընդհանուր մակարդակ. Վահե Հովհաննիսյան
- Հայաստանն այլևս կիսաճանաչված պետություն է՝ առանց ներքին ու արտաքին ինքնուրույն օրակարգի․ Վահե Հովհաննիսյան
- Վահե Հովհաննիսյան. 10 ծրագրային հարց՝ ընտրություններին ընդառաջ
- Վահե Հովհաննիսյան․ Արցախը Հայաստա՞ն է, թե՝ վերջ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան