«Փաստ». Հանրայինում փորձագետների և գործիչների «սև ցուցակ» են կազմել, որոնց ոչ մի պարագայում չի կարելի հրավիրել
«Փաստ» թերթը գրում է.
««Փաստ» թերթի տեղեկություններով, Հանրային հեռուստաընկերությունում փորձագետների և գործիչների «սև ցուցակ» են կազմել, որոնց ոչ մի պարագայում չի կարելի հրավիրել: Մեր աղբյուրների փոխանցմամբ, նույնիսկ նրանց, որոնց հետ նախնական պայմանավորվածություն է եղել կամ արդեն իսկ հաղորդում է պատրաստվել, զանգահարել և տեղեկացրել են, որ հարցազրույցը չի կայանա (պատրաստ լինելու դեպքում՝ եթեր չի գնա), ընդ որում՝ բոլորին նույն պատճառաբանությամբ՝ «տեխնիկական պատճառներով»:
Սակայն ոլորտի մասնագետների կարծիքով, «տեխնիկական պատճառները» կարող են ժամեր տևել, այլ ոչ թե անընդհատ որևէ հաղորդում եթերից հանելու կամ հյուր չհրավիրելու առիթ դառնալ: Մեր ունեցած տեղեկություններով, հիմա արդեն Հ1-ի խմբագրությունները նախապես կազմում են իրենց հյուրերի ցանկը, ուղարկում հեռուստաընկերության ղեկավարությանը, որտեղ էլ, ըստ «սև ցուցակի», որոշում են՝ կարելի է, թե ոչ»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան