Հայտնի են դարձել Բիլ Գեյթսի ամուսնալուծության մանրամասները
Ենթադրվում էր, որ Բիլ Գեյթսը և նրա կինը՝ Մելինդան, ամուսնալուծության մասին պետք է հայտարարեին դեռ մարտ ամսին: Ըստ «ՌԻԱ նովոստի»-ի՝ հայտնել է TMZ պորտալը՝ վկայակոչելով իրազեկ աղբյուրներ:
Մի քանի ամիս զույգը պատրաստվում էր ամուսնալուծությանը: Նրանք որոշել էին հայտարարել իրենց որոշման մասին դեռ մարտ ամսին:
Ըստ աղբյուրների՝ Մելինդա Գեյթսը նույնիսկ այդ նպատակով Կարիբներում վարձել է կղզի՝ մեկ գիշերվա համար132,000 դոլար արժեքով: Նա նախատեսում էր այնտեղ գնալ իր երեխաների և այլ մերձավոր ազգականների հետ, որպեսզի ամուսնալուծության մասին հայտարարությունից հետո լրագրողները նրանց այդ մասին չհարցնեն: Հատկանշական է, որ Բիլ Գեյթսին չեն հրավիրել կղզի, քանի որ ընտանիքի անդամները զայրացած էին նրա վրա: Թե ինչն է առաջացրել այս վարկածը, չի հաղորդվում:
Միևնույն ժամանակ, մեկ այլ հրատարակություն՝ People-ը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնում է, որ զույգը ամուսնալուծվում է «մի շարք բաների» պատճառով: Եվ այն, որ նրանք հիմա որոշեցին հայտարարել այդ մասին, պայմանավորված է նրանով, որ իրենց կրտսեր դուստրը՝ Ֆիբին, դառնում էր 18 տարեկան:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ երկուշաբթի օրը Բիլ Գեյթսը և նրա կինը՝ Մելինդան, հայտարարել են ամուսնալուծվելու մասին: Գեյթսն ասել է, որ 27 տարվա ամուսնության ընթացքում նրանք դաստիարակել են երեք հիանալի երեխաների և ստեղծել բարեգործական հիմնադրամ, որը գործում է ամբողջ աշխարհում: Զույգը ծանոթացել է 1987 թվականին, երբ Մելինդան միացավ Microsoft-ին: Նրանք ամուսնացել են 1994 թվականին Հավայան կղզիներում: Գեյթսը հինգ ամենահարուստ գործարարներից մեկն է, նրա ընտանիքի կարողությունը գնահատվում է 130 միլիարդ դոլար:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում