18:30 08/05/2021 Աշխարհում

Ամերիկյան դատարանն առաջին անգամ կքննի փղի հայցը կենդանաբանական այգու դեմ

Նյու Յորքի վերաքննիչ դատարանը վարույթ է ընդունել և կքննարկի Հեփի փղի հայցը կենդանաբանական այգում իրեն պահելու օրինականության վերաբերյալ: «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ, այդ մասին ասվում է հայց ներկայացրած «Nonhuman Rights Project» հիմնադրամի կայքում:

«Պատմության մեջ սա առաջին դեպքն է, երբ անգլալեզու բարձրագույն դատարանը կքննի դատական հայց, որն անձի անունից չէ»,- ասված է հայտարարության մեջ:

Դատավարության պատմությունը սկսվել է 2018-ին: Կենդանիների պաշտպանների հիմնադրամը միջնորդություն էր ներկայացրել ճանաչել Հեփի փղի ֆիզիկական ազատության հիմնարար իրավունքը և Բրոնքսի կենդանաբանական այգուց նրան տեղափոխել փղերի արգելավայր: Ավելի քան 40 տարի կենդանաբանական այգում բնակվող Հեփին դարձել է աշխարհում առաջին փիղը, որի՝ կենդանաբանական այգում գտնվելու օրինականությունը քննվում է դատարանում:

Այնուամենայնիվ, առաջին ատյանի դատարանը մերժել էր փղի միջնորդությունը: Այժմ այն կքննարկի վերաքննիչ դատարանը:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}