08.05.2021. Կորոնավիրուսով 18 հիվանդ է մահացել
Երեկ կատարվել է 4231 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 411 նոր դեպք:
«Ունենք 814 առողջացած և 16 մահվան դեպք»,- նշում են Առողջապահության նախարարությունից։
ԱՆ-ի փոխանցմամբ, նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1038 է:
Համավարակից ի վեր Հայաստանում մահացել է կորոնավիրուսով 5 263 հիվանդ։
Մայիսի 8-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 219092 դեպք, որոնցից 204121-ն` առողջացած, 4225-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 9708 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել 1012538 թեստավորում:
Հարակից հրապարակումներ`
- 07.05.2021. Կորոնավիրուսի 356 նոր դեպք է գրանցվել, 21 մարդ մահացել է
- 06.05.2021. Կորոնավիրուսի 425 նոր դեպք է գրանցվել, 17 մարդ մահացել է
- 05.05.2021. Կորոնավիրուսի 493 նոր դեպք է գրանցվել, 13 մարդ մահացել է
- 04.05.2021. Կորոնավիրուսի 399 նոր դեպք է գրանցվել, 19 մարդ մահացել է
- 03.05.2021. Կորոնավիրուսի 145 նոր դեպք է գրանցվել, 12 մարդ մահացել է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան