Ապրիլին նախորդ տարվա ապրիլի համեմատ գնաճը կազմել է 6.2%
Հայաստանի Հանրապետության սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը (2021թ. ապրիլը 2020թ. ապրիլի նկատմամբ) կազմել է 6.2%, իսկ նախորդ ամսվա նկատմամբ՝ 1.3%:
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապաևակած տվյալների համաձայն, 2021թ. հունվար-ապրիլին սպառողական գների միջին ամսական հավելաճը կազմել է 1.3% (նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արձանագրվել է 0.7% հավելաճ):
Հանրապետության դիտարկվող բոլոր քաղաքներում 2021թ. ապրիլին մարտի համեմատ սպառողական գներն աճել են 0.9-1.6%-ով, այդ թվում, գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է ք. Գավառում:
Մայրաքաղաքում սպառողական գներն աճել են 1.2%-ով: