Երուսաղեմում ոստիկանության հետ բախումների արդյունքում վիրավորվել է ավելի քան 50 պաղեստինցի
Առնվազն 53 պաղեստինցի է վիրավորվել ուրբաթ օրը Երուսաղեմի Ալ-Աքսա մզկիթի մոտ իսրայելական ոստիկանության հետ բախումների արդյունքում: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտնում է պաղեստինյան WAFA լրատվական գործակալությունը:
Նրա խոսքով՝ ոստիկանությունը ռետինե փամփուշտներով կրակ է բացել մզկիթի այցելուների ուղղությամբ, ինչպես նաեւ օգտագործել լուսաձայնային նռնակներ: Ականատեսների խոսքով ՝ 23 մարդ հոսպիտալացվել է: Տասնյակ մարդիկ բերման են ենթարկվել:
Պաղեստինցիների և իսրայելական ոստիկանության միջև դաժան բախումներ սկսվել են Արևելյան Երուսաղեմում Ռամադանի սկսվելուն պես, որն այս տարի մահմեդական երկրների մեծ մասում սկսվեց ապրիլի 13-ին և կտևի 30 օր: