Ցածր եկամուտ ունեցող երկրները հրաժարվում են գնել Pfizer և BioNTech պատվաստանյութերը
Pfizer-ի գործադիր տնօրեն Ալբերտ Բուրլան ասել է, որ ցածր և միջին եկամուտ ունեցող երկրները հրաժարվել են կորոնավիրուսի պատվաստանյութի գնումից, որը գերմանական գործընկեր BioNTech-ի հետ համատեղ մշակել է ամերիկյան ընկերությունը: Ըստ «Գազետա ռու»-ի, այդ մասին հայտնել է Bloomberg-ը՝ հղում անելով ընկերության աշխատակիցներին ուղղված Բուրլայի նամակին:
«Մենք խնդրել ենք բոլոր երկրներին պատվերներ կատարել, որպեսզի կարողանանք պատվաստանյութերի դեղաչափեր հատկացնել նրանց: Փաստորեն, բարձր եկամուտ ունեցող պետությունները են պատվիրել դեղաչափերի մեծ մասը»,- ասել է Բուրլան:
Նա բացատրել է, որ ինքը դիմել է շատ միջին և ցածր եկամուտ ունեցող երկրների իշխանություններին`փորձելով համոզել նրանց պատվաստանյութերի չափաբաժինները պատվիրել, բայց այդ երկրները որոշել են պատվերներ կատարել այլ արտադրողների պատվաստանյութերից:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները