Զելենսկին ԵՄ-ի և G7-ի դեսպանների հետ ժամանում է Դոնբաս
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Եվրամիության երկրների և Յոթի խմբի (G7) երկրների դեսպանների ուղեկցությամբ ժամանել է Դոնբաս: «Գազետա ռու»-ի փոխանցմամբ, այդ մասին հայտնում է Ուկրաինայի ղեկավարի գրասենյակի կայքէջը:
«Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին աշխատանքային այցով ժամանեց Լուգանսկի մարզ նրա հետ են G7-ի երկրների և ԵՄ դեսպանները»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Այցի ընթացքում պետության ղեկավարը կմասնակցի Երկրորդ համաշխարհային պատերազմում զոհվածների հիշատակին նվիրված արարողությանը:
Մայիսի 8-ին Ուկրաինան նշում է Հիշատակի և հաշտեցման օրը, իսկ մայիսի 9-ին` Հայրենական մեծ պատերազմում Հաղթանակի օրվա փոխարեն, երկիրը նշում է Երկրորդ համաշխարհային պատերազմում նացիզմի դեմ տարած Հաղթանակի օրը: Ավելի վաղ Զելենսկին դիմել էր ուկրաինացիներին և բացատրել, որ Հիշատակի և հաշտության օրը չի կարելի դիտարկել մայիսի 9-ի փոխարեն: