«Հրապարակ». Ընդդիմությունը որոշել է դաշտում լյուստրացիա անել
«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, ընդդիմությունը որոշել է դաշտում լյուստրացիա անել։ Մի փաստաթուղթ են պատրաստում՝ հուշագիր կամ հայտարարություն, որը ստորագրողները հայտարարելու են, որ ընտրություններից հետո՝ խորհրդարան անցնելու պարագայում, ոչ մի դեպքում դաշինք չեն կազմելու Նիկոլ Փաշինյանի հետ։
Տեքստը շատ միանշանակ է գրված, և այն ստորագրողները չեն կարողանա հետագայում խախտել այդ պայմանավորվածությունը՝ դա քաղաքական մահվան համազոր կլինի։ Իսկ եթե ստորագրեն, պարզ կդառնա, թե որոնք են իրական ընդդիմություն և որոնք են խաղի մեջ մտել՝ ընդդիմությունից ձայներ խլելու, ընտրողների ձայները փոշիացնելու համար։ Ում է Նիկոլ Փաշինյանը նախընտրում՝ որպես ցանկալի ընդդիմություն։ Նման փաստաթղթի ստորագրումն ընտրողին էլ կկողմնորոշի, թե ում ձայն տալ, ում՝ ոչ»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում