Bloombreg». «Amazon»-ի հիմնադիրը որոշել է 500 միլիոն դոլարով զբոսանավ կառուցել
«Amazon»-ի հիմնադիրը որոշել է գնել զբոսանավ, որի կառուցումը գնահատվում է ավելի քան 500 միլիոն դոլար: «Գազետա ռու»-ի փոխանցմամբ, այդ մասին հաղորդում է «Bloombreg»-ը՝ վկայակոչելով իրազեկ աղբյուրներին:
Զբոսանավը կունենա 127 մետր երկարություն, այն կունենա մի քանի տախտակամած և երեք խոշոր կայմ, ասվում է հաղորդագրության մեջ: Բացի այդ, նրան կցվելու է օժանդակ նավ՝ ուղղաթիռների վայրէջքի համար նախատեսված հարթակով: Ակնկալվում է, որ այն կլինի Նիդեռլանդներում երբևէ կառուցված ամենամեծ առագաստանավերից մեկը:
Նավի արտադրող «Oceanco» ընկերության ներկայացուցիչը հրաժարվել է գործակալությանը մեկնաբանություն տալ այդ տեղեկատվության վերաբերյալ:
Մինչ այդ Բեզոսը չորրորդ անգամ անընդմեջ գլխավորում էր Forbes-ի աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակը, նրա կարողությունը գնահատվում էր 177 միլիարդ դոլար: Դրանից առաջ նա հայտարարել էր, որ 2021 թվականի երրորդ եռամսյակում մտադիր է հեռանալ Amazon-ի գործադիր տնօրենի պաշտոնը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում