Ղազախստանը հետաձգեց Հաղթանակի օրվա տոնակատարությունները
Ղազախստանն ավանդական ձևաչափով նշվող Հաղթանակի օրվա միջոցառումները տեղափոխում է 2022 թվական՝ լուրջ համաճարակաբանական իրավիճակի պատճառով: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը` հղում կատարելով Հանրապետության Նախագահ Կասիմ-Ջոմարտ Տոկաևի մամլո ծառայությանը:
Նշվում է, որ այս տարի պետության ղեկավարը շնորհավորանքներով դիմելու է իր հայրենակիցներին:
«Ղազախստանում հարգում են Հայրենական մեծ պատերազմի վետերանների և թիկունքի աշխատողների հիշատակը: Մեծ Հաղթանակի տոնի կապակցությամբ նախագահի հրամանով նյութական օգնություն է ցուցաբերվել պատերազմի վետերաններին»,- ասված է հաղորդագրության մեջ:
Ապրիլին հանրապետության ՊՆ մամուլի ծառայությունը հայտարարեց, որ համաճարակի պատճառով Հաղթանակի օրվան նվիրված զորահանդեսը չեղյալ է հայտարարվել: Անցյալ տարի հանրապետության մայրաքաղաքում նույնպես չեն անցկացվել զորահանդես և զանգվածային միջոցառումներ, վետերաններին շնորհավորել են պետական և մասնավոր կազմակերպությունների ներկայացուցիչները:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում