Կամչատկայում մասնավոր Մի-8 ուղղաթիռ է կորել
Կամչատկայում ռադարներից անհետացել է մասնավոր Մի-8 ուղղաթիռը: Շաբաթ օրը ՏԱՍՍ-ին արտակարգ իրավիճակների ծառայությունից հայտնել են, որ ինքնաթիռում միայն երկու հոգուց բաղկացած անձնակազմն է եղել:
Ըստ աղբյուրի՝ ուղղաթիռը կոմերցիոն թռիչք է կատարել: «Սահմանված ժամին նա կապ չի հաստատել: Ինքնաթիռում կար երկու մարդ»,- ասել է գործակալության զրուցակիցը: Աղբյուրը հավելում է, որ ուղղաթիռի հետ կապը կտրվել է Մոսկվայի ժամանակով մոտավորապես 09:45-ից:
Տարածաշրջանում Ռուսաստանի ԱԻՆ-ի գլխավոր տնօրինության մամուլի ծառայությունը հաստատել է արտակարգ իրավիճակի մասին տեղեկությունը: Արտակարգ իրավիճակների նախարարության տվյալներով՝ ուղղաթիռը Ելիզովոյից շարժվում էր դեպի Օստրովնայա գետ: Մի-2 ուղղաթիռ է օդ բարձրացվել որոնումներ իրականացնելու համար, հաղորդում են արտակարգ իրավիճակների ծառայությունները: Մթության պատճառով, դրանք արդեն դադարեցվել են:
Լրատվական գործակալության զրուցակիցը պարզաբանել է, որ Մի-8 ուղղաթիռի օդաչուն պետք է կապ հաստատեր թռիչքից կես ժամ անց: «Բայց դա տեղի չի ունեցել: Նրա հետ ոչ մի կապ չկա: Ուղղաթիռը տեղափոխում էր 200 կգ բեռ»,- ասել է գործակալության զրուցակիցը:
Նա պարզաբանել է, որ բեռն ուղեկցում էին մեկ օդաչու և մեկ ուղևոր:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում