ԵՄ-ն վճարել է Սաակաշվիլիի կուսակցության ձերբակալված ղեկավարի համար պահանջված գրավը
Ժողովրդավարության եվրոպական հիմնադրամը գրավ է վճարել Վրաստանի «Միացյալ ազգային շարժում» կուսակցության ձերբակալված նախագահ Նիկա Մելիայի համար: Վրաստանում ԵՄ պատվիրակության տարածած հաղորդագրությունը ներկայացնում է «Գազետա ռու»-ն:
«Պարոն Մելիային մինչև դատավարությունը կալանքից ազատելու համար այսօր վճարվեց 40,000 լարիի (մոտ $ 11,7 հազար դոլար) գրավ»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Եվրոպական պատվիրակությունը բացատրել է, որ գրավի միջոցները տրամադրել է Ժողովրդավարության եվրոպական հիմնադրամը, իսկ Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան դրանք փոխանցել է Վրաստանի իշխանություններին:
Այս տարվա փետրվարին Մելիային բերման էին ենթարկել «Միացյալ ազգային շարժում» կուսակցության գրասենյակից, գործողության ընթացքում իրավապահները արցունքաբեր գազ էին օգտագործել: Դրանից հետո ընդդիմությունը հայտարարել էր բողոքի ակցիաների նախապատրաստման մասին:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա