Էդգար Ղազարյան. Մեր հանդիպման հնարավորությունը Արմեն Սարգսյանի կողմից տապալվեց
ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար, Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան Էդգար Ղազարյանը հայտարարել է՝ ցավոք սրտի Հանրապետության նախագահի հետ մեր հանդիպման հնարավորությունը Արմեն Սարգսյանի կողմից տապալվեց։
«Հնարավոր պատճառներին կանդրադառնանք ավելի ուշ։ Բայց, քանի որ դրանից մեր օրակարգը չի փոխվում, ապա 2021 թվականի մայիսի 8-ին ժամը 15․00-ին բոլորիդ հրավիրում եմ Հանրապետության նախագահի նստավայրի կենտրոնական մուտքի մոտ (ք․Երևան, Բաղրամյան 26) հանրային հանդիպման նպատակով՝ հրապարակային կերպով հնչեցնելու Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին ուղղված այն 10 հիմնական հարցադրումները, որոնք պայմանավորված են իր գործողությունների և լիազորությունների հետ՝ կապված վարչապետի պաշտոնից Նիկոլ Փաշինյանի հրաժարականից հետո ընթացող հակասահմանադրական և հակաօրինական գործընթացներին և դրանց հնարավոր հետևանքներին»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է Ղազարյանը։
Հիշեցնենք, որ մայիսի 4-ին կառավարության շենքի դիմաց Էդգար Ղազարյանը հայտարարել էր, որ մայիսի 5-ին ժամը 10․00-ին հանդիպման ակնկալիքով կլինի Հանրապետության նախագահի նստավայրի մոտ։
«Հանրապետության նախագահի հետ հանդիպման խնդրանքով ես այսօր պաշտոնապես դիմել էի նախագահի աշխատակազմ։
Քիչ առաջ ինձ հետ կապ հաստատեցին ՀՀ նախագահի աշխատակազմի Արտաքին կապերի և արարողակարգի վարչությունից և հայտնեցին, որ Հանրապետության նախագահը պատրաստակամություն է հայտնել հանդիպել ինձ հետ մինչև այս շաբաթվա վերջ, սակայն հանդիպումը վաղը հնարավոր չի կազմակերպել՝ նախագահի աշխատանքային ծանրաբեռնվածության պատճառով։
Հանրապետության նախագահի հետ հանդիպման մասին ես կտեղեկացնեմ լրացուցիչ՝ այդ հանդիպման օրը և ժամը հաստատելուց անմիջապես հետո»,-գրել էր նա։
Հարակից հրապարակումներ`
- Էդգար Ղազարյան. ԱԺ լեգիտիմությունը կասկածի տակ է, Մարուքյանն ու Ծառուկյանը հանցավոր համաձայնության են գնացել
- Էդգար Ղազարյան. Նիկոլ Փաշինյանը ձեռնպահ է մնացել իր հրաժարականի դիմումն անձամբ ստորագրելուց
- Էդգար Ղազարյանն ու Ռուբեն Մելիքյանը ժամը 15:00-ին, լինելու են Կառավարության շենքի առջև
- Լևոն Տեր-Պետրոսյանը Արմեն Սարգսյանին, ՍԴ դատավորներին, ԲՀԿ-ին, «Լուսավոր Հայաստան»-ին հորդորում է լրջությամբ վերաբերվել Էդգար Ղազարյանի փաստարկներին
- Քաղաքացի Նիկոլ Փաշինյանը երկուշաբթի փաստացի յուրացրել է ՀՀ վարչապետի պաշտոնը.Էդգար Ղազարյան
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի