Թևան Պողոսյան. Տղաների վրեժն առնելու պարտավորության ամրագրումը պիտի լինի Մայիսի 9-ի եռատոնի վերականգնման սկիզբը
Քաղաքագետ, քաղաքական-հասարակական գործիչ Թևան Պողոսյանը գրում է.
«Հայրենիքն ու երկիրը վարի տվեցիք, մեր տոները հարամեցիք ու տապալեցիք, մեր տղաների արածը ջուրը լցրեցիք, ապականեցիք ձեր ինչ-որ անձնական վրեժխնդրության համար` մոռանալով, որ պետական շահն ավելին է, քան անձնական վրեժը: Այս ամենի գնահատականը տալու են և´ ժամանակը, և´ պատմությունը, դե Աստծո դատաստանից էլ ոչ մեկս չենք խուսափելու:
Բայց գոնե կարող եք ոգևորության մի սկիզբ դնեք՝ մայիսի 9-ին ԱԺ արտահերթ հրավիրեք և ճանաչեք Արցախի Հանրապետությունը: Չասեք կիրակի է, չասեք դե այսպես, դե այնպես, ... օրինակն էլ 1990-ի դեկտեմբերի 1-ի որոշումը: Դե արեք գոնե մի քայլ: Բայց ձեզ այդքան դուխ, պայքարի նվիրում որտեղի՞ց որ:
Հայրենական, Սարդարապատ, ...լոկ խոսքեր...
Հայրենիքը վերականգնելու և տղաների վրեժն առնելու պարտավորության ամրագրումը պիտի լինի Մայիսի 9-ի եռատոնի վերականգնման սկիզբը»։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան