Տնտեսություն 20:00 08/05/2021 Հայաստան

«Հաց կեր, որ կշտանաս»՝ Հայաստանում կա պարենային ապահովության խնդիր

Չի կարող մի երկրում, որտեղ կա աղքատության և ծայրահեղ աղքատության նման պատկեր, պարենային ապահովության հետ կապված  խնդիր չլինել։ Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԳԱԱ Էկոկենտրոնի սննդի շղթայի ռիսկերի գնահատման կենտրոնի ղեկավար, սննդագիտության դոկտոր Դավիթ Պիպոյանը։

Նա ներկայացրեց կենտրոնի մասնագետների կողմից արված հետազոտության արդյունքները, որոնք, մեղմ ասած, մտահոգիչ են։

Պիպոյանի խոսքով՝ պարենային ապահովությունը միայն խանութներում պարենի առկայությունը չէ, այն մարդկանց հավասարակշռված սննդակարգն է։

«Մարդու օրգանիզմը կարիք ունի տարբեր սննդակարգերի և սննդամթերքների։ Այս առումով պետք է նշել, որ Հայաստանում ունենք խոցելի խումբ։ Ազգաբնակչության մեջ կան մարդիկ, որոնք սննդակարգում կալորիաների 75 և ավելի տոկոսը ստանում են ալրային հենքով մթերքներից՝ մակարոն, կարտոֆիլ, հատիկեղեն։ Սա նշանակում է, որ իրենք չեն օգտագործում մսեղեն, կաթնամթերք և այլն»,- ասաց սննդագիտության դոկտորը։

Համաձայն արված հետազոտության՝ ՀՀ-ում հիմնական սպառվում են ալրային հենքով սննդամթերքն ու հացը։ Դրանք ազգաբնակչության սննդակարգում կազմել են մոտ 32 տոկոս։ Ինչ վերաբերում է բանջարեղենի օգտագործմանն, ապա Պիպոյանդի գնահատմամբ, Հայաստանում գոյություն ունի բանջարեղենի սեզոնային էական սպառման տատանում։

«Ամռանը, երբ էժանանում է լոլիկը, տաքդեղը, վարունգը և այլ բանջարեղեն, մարդիկ բավականին մեծ քանակությամբ են օգտագործում, ընդհուպ հասնում է օրական սննդակարգի 30 տոկոսը։ Սակայն ձմռանը, երբ բանջարեղենի գները բարձր են, ունենում ենք սսպառման էական նվազում և մարդիկ թանկ սեզոնին բաջարեղեն քիչ են օգտագործում։

Բավականին քիչ տոկոս է կազմում մարդկանց սննդակարգում մսամթերքն ու ձկնամթերքը։

Այսպիսով, տոկոսային առումով մարդու էներգետիկ բալանսում միայն ալրային հենքով մթերքները և հատիկեղենը կազմում են 56%, որից հետո կաթնամթերքը`11%, բանջարեղենը` 10 %, քաղցրավենիքը` 8%, միս-մսամթերքը՝ 8% տոկոս, ձկնամթերքը` 1%»,- հայտնեց Պիպոյանը։

Եվրոպական երկրների հետ համեմատությամբ, որտեղ ալրային հենքով սննդամթերքը բնակչության սպառման առումով կազմում է 20-22 տոկոս, Հայաստանում այն մի քանի անգամ ավելի է։ Մասնագետի դիտարկմամբ՝ դա պայմանավորված է ոչ միայն հաց սիրելու ազգային սովորությամբ, այլև սոցիալ-տնտեսական պայմաններով։

«Սովորույթուները ևս կապված են սոցիալ-տնտեսական պայմանների հետ։  Հայաստանում ինչու են փոքր տարիքից ասում՝ «հաց կեր, որ կշտանաս»։ Եթե կարողանանք կշտանալ այլ մթերքներով, ապա բնականաբար, կարիք չենք ունենա անընդհատ օգտագործել հաց։ Ընտանիքի ուղղակի եկամուտը, սոցիալական պայմաններն ուղղակի կապի մեջ են մարդկանց սննդակարգի լիարժեքության հետ»,- նշեց Պիպոյանը։

Մասնագետի խոսքով, վերջին տարիների գնաճը, հատկապես համավարակի շրջանում, էապես ազդել է մարդկանց՝ պարենային հասանելիության վրա։

«Մարդկանց հարցրել ենք, թե արդյոք խանութներում պարենի առկայության հետ կապված նկատել են խնդիրներ։ Նրանք շեշտել են, որ չեն նկատել։ Մինչդեռ հարցին, թե արդյոք ունեցել են հասանելիություն իրենց նախընտրած սննդամթերքին, այս դեպքում բավականին մեծ տոկոս պատասխանել են՝ ոչ։ Որոշներն էլ անկեղծացել են, որ ստիպված են եղել իրենց սիրելի սննդամթերքը փոխարինել ավելի էժան տարբերոակով»,- տեղեկացրեց մասնագետը։

Աշխարհում ընդունված ցուցանիշ կա, որ մեկ մարդու օրական սպառման համար հարկավոր է մոտ 400 գրամ միրգ-բանջարեղեն։ Սակայն Հայաստանում բնակչության զգալի մասը, նույնիսկ ցանկության դեպքում էլ չի կարող լիարժեք ապահովել դա։

«Ամենաէժան միրգը դարձել է բանանը։ Արդյոք կարող է չորս հոգուց բաղկացած ընտանիքն ամեն օր օգտագործել 1կգ 600 գրամ միրգ-բանջարեղեն, իհարկե ՝ոչ։ Հատկապես ձմռանը կյանքը թանկանում է, ավելանում են նաև կոմունալ վճարները, ինչը ևս էական ազդեցություն է թողնում մարդու կյանքի որակի վրա»,- ասաց Դավիթ Պիպոյանն ու շարունակեց․

«Որքան վատանում է մարդկանց սոցիալ-տնտեսական խնդիրները, նույնքան վատանում է  պարենային ապահովության և սնուցման խնդիրները։ Չի կարող թերսնված ազգաբնակչությունը լինել առողջ»։
 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

15:26
«Մաքուր երկաթ» գործարանի տնօրեն Կարեն Հակոբյանի կալանքի երկարաձգման որոշման դեմ վերաքննիչ բողոքը մերժվել է
Ստացվում է, որ որոշում կայացրած դատավորն արդեն աշխատում է որպես ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, սակայն դեռևս դատական ակտը չի տրամադրել պաշտպանական կողմին։
Աղբյուր` Panorama.am
15:15
Օրգանական մեղր AUREA. բիզնես՝ ընտանեկան 35 տարվա մեղվապահական ավանդույթներից
Մասնագիտությամբ աշխարհագրագետ-մանկավարժ Հայարփի Հակոբյանը, շարունակելով իր ընտանիքի ավելի քան 35 տարվա մեղվապահական ավանդույթները, հիմնել է...
Աղբյուր` Panorama.am
14:58
Ավելի հավանական է, որ Հայաստանն անդամակցի Անդրոմեդայի համաստեղությանը, քան ԵՄ անդամ դառնա. Աշոտյան
«Քանիցս ասել եմ, որ ավելի հավանական է, որ Հայաստանն անդամակցի Անդրոմեդայի համաստեղությանը, քան Եվրամիության անդամ դառնա»,- այս մասին...
Աղբյուր` Panorama.am
14:56
Ոստիկանության հուժկու պատասխանը մեր օպերացիային. Արսեն Բաբայան
Երեկ ոստիկանությունն իր այդ օպերացիայից մի տեսանյութի արտահոսք էր արել, որտեղ Արթուր Վանեցյանի մեքենան հոծ գիծ է հատում։
Աղբյուր` Panorama.am
14:00
Պակիստանում գերմանական հետախուզության աշխատակցին մահացած են գտել
Պակիստանում Գերմանիայի դեսպանատան աշխատակցին, որը աշխատում էր Գերմանիայի Դաշնային հետախուզական ծառայությունում (BND), Իսլամաբադում գտնվող իր...
Աղբյուր` Panorama.am
13:49
Մեզ ասում են «ռադ եղեք», մենք շարունակելու ենք մեր պայքարը. Ոսկու շուկայի աշխատակիցներ
«Մենք չենք եկել այստեղ նամակ գրելու։ Ընդունում չկար։  Եթե առաջ ընդունում էին, լսում էին հիմա ասում են դիմում գրեք, այսինքն այնքան որ՝...
Աղբյուր` Panorama.am
13:21
Որևէ պարագայում մենք չենք մտածում ԵԱՏՄ-ն փոխարինել ինչ-որ բանով. Գևորգ Պապոյան
«Մենք ուզում ենք լինել անկախ, իսկ անկախություն այն է, որ դու բոլորից ես կախված, ոչ թե մեկից և բոլորն էլ ինչ-որ չափով քեզանից են կախված....
Աղբյուր` Panorama.am
13:19
Կյանքը սև ու սպիտակ չէ. Ֆիննախը՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին
«Ես այդ հարցին պատասխանել չեմ կարող»,-ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց կա՞ օրակարգում հարցին ի պատասխան ասաց ֆինանսների նախարար Վահե...
Աղբյուր` Panorama.am
13:15
Ազգին հանելու ենք ոտքի՝ մեր սխալն ուղղելու համար. Ակցիայի մասնակից
«Օրենք մշակելուց առաջ հաշվի չե՞ք առնում, թե ինչի մասին է խոսքը։  Մենք 20 տարի  գործունեություն ենք ծավալում, մեր ոլորտն...
Աղբյուր` Panorama.am
13:11
Հրդեհ` ավտոմեքենայում
Հունվարի 13-ին, ժամը 10:56-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քուչակ գյուղի...
Աղբյուր` Panorama.am
12:52
Մեզ հետ քննարկում չի եղել, ոչ հարց են պարզաբանել ու հարկերը բարձրացրել են. Ոսկու շուկայի աշխատակիցները կառավարության մոտ են
Ոսկու շուկայի աշխատակիցների բողոքի ակցիան են անում կառավարության շենքի մոտ՝ կապված հունվարի 1-ից  հարկերի բարձրացման հետ։ Նրանք նշում...
Աղբյուր` Panorama.am
12:31
Իրավիճակ և անելիք. Արա Այվազյան
Դիվանագետների համահայկական խորհրդի հիմնադիր անդամ, ՀՀ նախկին արտգործնախարար Արա Այվազյանը գրում է. «Տարեսկզբին Ալիևի  արած...
Աղբյուր` Panorama.am
12:19
Էլինա Ավանեսյանը բարելավել է դիրքը WTA վարկանիշային աղյուսակում
Հայաստանը ներկայացնող պրոֆեսիոնալ թենիսիստ Էլինա Ավանեսյանը բարելավել է դիրքը WTA վարկանիշային աղյուսակում: Դասակարգման թարմացված ...
Աղբյուր` Panorama.am
12:08
Սպանություն Նոր Գեղիում. 36-ամյա տղամարդը ձերբակալվել է
Հունվարի լույս 13-ի գիշերը 911 ծառայություն զանգած 36-ամյա տղամարդը հայտնել էր, որ ինքը հարվածել է հարևանին, ու խնդրել` շտապօգնություն և ոստիկան...
Աղբյուր` Panorama.am
11:50
ԲԴԽ որոշմամբ՝ դատավոր Նարեկ Բադալյանին հայտարարվել է խիստ նկատողություն
Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նարեկ Բադալյանի նկատմամբ հայտարարվեց խիստ նկատողություն։ ԲԴԽ-ն բավարարեց դատավոր Նարեկ...
Աղբյուր` Panorama.am
11:06
Հունվարին մարդիկ պետք է տեսնեին լավ որակ, ի՞նչ են տեսնում՝ փոխարինված գծերում ժամերով ավտոբուս են սպասում. Տիգրան Ավինյան
«Անցած  շաբաթվա ընթացքում 76 երթուղիներում փաստացի սպասարկել է ընդհանուր թվով 3205 շարժակազմ, նախատեսված 4541-ի փոխարեն, 1336-ով...
Աղբյուր` Panorama.am
11:01
Պապյան. Ցուկերբերգի հայտարարությունից հետո Ֆեյսբուքը կդառնա X-ը, որտեղ շատ են այլատյացությունը, բռնության կոչերը
«Ֆեյսբուքի հիմնադիր Մարկ Ցուկերբերգի հայտարարությունից հետո փոփոխությունների մասին խոսելիս ուղղակի պետք է նայել, թե ինչ տեսք ունի այսօր...
Աղբյուր` Panorama.am
11:00
Շարմազանով. Ալիևի ասած «ֆшշիuտական Հայաստանը» ու Նիկոլի ասած «պատմական Հայաստանը» նույն բանն են
«Նրա հիվանդ ամբիցիաները սահմաններ չեն ճանաչում»,- ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի դատական գործով հերթական նիստից առաջ լրագրողներին...
Աղբյուր` Panorama.am
10:42
Զախարովան արձագանքել է Քեոսայանի կոմայի մասին ուկրաինական մամուլի հրապարակումներին
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Telegram-ի ալիքում պատասխանել է ուկրաինական լրատվամիջոցների այն հաղորդագրություններին, որոնք,...
Աղբյուր` Panorama.am
10:32
Անչելոտին նշել է «Ռեալի»` «Բարսելոնայից» կրած ջախջախիչ պարտության պատճառները
Նախօրեին կայացել է Իսպանիայի Սուպերգավաթի՝ «Ռեալ»-«Բարսելոնա» հանդիպումը, որն ավարտվել է Հանսի Ֆլիկի թիմի՝...
Աղբյուր` Panorama.am
09:51
Փաշինյանն ուզում է՝ մեր հանրությունը անբարnյականությnւնը ճանաչի որպես բարոյականություն, դավաճանnւթյnւնը՝ հայրենասիրություն. Ժաննա Ալեքսանյան
«Միջազգային դատարաններում հայցերից հրաժարվելու, Մինսկի խումբը լուծարելու առաջարկն ընդունելուց հետո Նիկոլ Փաշինյանի մոտ արդարության և...
Աղբյուր` Panorama.am
09:43
Ավելի վատ բան ասեմ՝ այս առաջարկը կխմբագրվի և տակը կմնա միայն ՀՀ սպառազինության քվոտավորումը, սահմանափակումն ու վերահսկումը
«Երբ իշխող ուժի ղեկավարն Ադրբեջանի` ՀՀ-ին ներկայացվող ապառազմականացման պահանջին ի պատասխան, հայտարարում է սպառազինությունների փոխադարձ...
Աղբյուր` Panorama.am
09:20
Հունվարի 13-ին փոխանակման կետերում դոլարի և ռուբլու փոխարժեքները նվազել են, եվրոյինը՝ աճել
ՀՀ բանկերում այսօր՝ հունվարի 13-ին ժամը 09:00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 393.05 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
09:13
Շիրակի մարզում և Թալինի տարածաշրջանում մառախուղ է
Հայաստանի տարածքում կա փակ ավտոճանապարհ: ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր...
Աղբյուր` Panorama.am
09:10
Խոշոր վթար Երևանում, կան հոսպիտալացվածներ
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն հունվարի 13-ին, ժամը 04:22-ինահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ջանիբեկյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ:...
Աղբյուր` Panorama.am
09:05
Հունվարի 13-ի հոսանքազրկումների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 13-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
08:11
Քրիստոսի Անվանակոչության տոն
Փրկչի անվանակոչության տոնին հայ առաքելական բոլոր եկեղեցիներում մատուցվում է Սուրբ Պատարագ։
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Մեր հետ քննարկում չի եղել, հարկերը բարձրացրել են. Ոսկու շուկայի աշխատակիցները կառավարության մոտ են
13:14 13/01/2025

Մեր հետ քննարկում չի եղել, հարկերը բարձրացրել են. Ոսկու շուկայի աշխատակիցները կառավարության մոտ են

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}