Նեյմարը մինչեւ 2025 թվականը երկարաձգել է պայմանագիրը ՊՍԺ-ի հետ
Բրազիլացի հարձակվող Նեյմարը երկարաձգել է պայմանագիրը ՊՍԺ-ի հետ մինչև 2025 թվականը: Այս մասին Twitter-ում հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Բրազիլացի ֆուտբոլիստի գործող պայմանագրի ժամկետն ավարտվելու էր հաջորդ տարվա հունիսի 30-ին:
«Գազետա ռու»-ի փոխանցմամբ՝ ավելի վաղ հաղորդվում էր, որ «Բարսելոնան» քննարկում է Նեյմարի վերադարձը: Պարի Սեն Ժերմենի նախագահ Նասեր Ալ-Հելաիֆին նույնիսկ նամակ է ուղարկել կատալոնական ակումբ՝ խնդրելով նրանց հանգիստ թողնել հարձակվողին:
Այս մրցաշրջանում Նեյմարը մասնակցել է 27 հանդիպման և խփել 15 գնդակ:
Հարձակվողը փարիզյան ակումբին է միացել 2017-ին: Դրանից առաջ նա խաղում էր կատալոնական «Բարսելոնան»-ում, և նրա տրանսֆերի գումարը ռեկորդային դարձավ ՝ 222 միլիոն եվրո: Ֆրանսիական թիմի կազմում Նեյմարը երեք անգամ նվաճեց Ֆրանսիայի չեմպիոնությունը, երկու անգամ նվաճեց Ազգային գավաթը և Լիգայի գավաթը, ինչպես նաև երեք անգամ նվաճեց Ֆրանսիայի Սուպերգավաթը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները