Արթուր Վանեցյանը համոզված է՝ ճիշտ աշխատանքի միջոցով հնարավոր է Շուշին, Հադրութը վերադարձնել
«Այսօր մենք մեզ չենք կարող խաբել ու նշել եռատոնը, ինչպես նշում էինք նախկինում։ Այսօր մեր հայրենիքը վերքերի մեջ է, այսօր ունենք Արցախի կորսված մեծ հատված, հազարավոր նահատակված հերոսներ, որոնք իրենց կայնքով փորձեցին պաշտպանել մեր երկիրը»,- լրագրողների հետ զրույցում ասաց «Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր վանեցյանը, ով ԱԱԾ պահեստազորի սպաների հետ այցելեց «Հաղթանակ» զբոսայգի։
Նա նշեց, որ այս իշխանությունների ապիկար, ապաշնորհ գործողությունների արդյունքում երկիրը, հայ ժողովուրդը չեն կարողանում ուղիղ մեջքով քայլել, բայց համոզված է, որ լինելու են նոր հաղթանակներ, հայ ժողովուրդն ուղղելու է իր մեջքը։
«Մեր ժողովուրդը հաղթող, պայքարող ժողովուրդ է, անպայման աշխատանքով, միասնությամբ կվերականգնի իր արժանապատվությունը։
Ազգի մեջ չպետք է լինեն բաժանումներ, բաժանումները բերեցին այս ամենին։ Լինենք միասնական, մեկ բռուցքի պես ամուր, հանդուրժող ու իրար հետ առաջ գնանք։
Եթե եղավ բաժանումներ, դա լավ տեղ չի բերելու»,- ասաց Ա. Վանեցյանը։
Նա համոզված է, որ Շուշին, Հադրութը վերադարձնելու հնարավորություն կա, բայց պետք է լինի ճիշտ աշխատանք, ճիշտ բանակցություններ։
«Այս իշխանություններն ի վիճակի չեն տանել այդ բանակցությունները։ Նրանք պետք է հեռանան, գան ազգային, ունակ, արհեստավարժ ուժեր, որոնք կարող են առաջ մղել Հայաստանի, Արցախի ազգային ու պետական շահերը»,- ասաց Արթուր Վանեցյանը։
Հարակից հրապարակումներ`
- Ես ասում եմ` ներեցե՛ք, տղաներ, ների՛ր ինձ, Շուշի՛. Արշավիր Ղարամյան
- Ռոբերտ Քոչարյան. Բավարար հիմքեր ունենք իրավական ու բանակցային ճանապարհով լուծել Շուշիի և Հադրութի հարցը
- Ադրբեջանցիները Շուշիում հողին են հավասարեցնում հայկական տները. Նաիրա Զոհրաբյան
- Գեղամ Նազարյան. Լելե Թեփեում դիտավորյալ ցեղասպանություն է եղել, Շուշիում՝ հրեշավորություն
- «Եվ երբ բարձրանանք Եռաբլուր, անհնար է չհիշենք Վազգեն Սարգսյանի լքված արձանը Շուշիում». Սեյրան Օհանյան