Մենք բացառում ենք, որ Նիկոլ Փաշինյանը կվերարտադրվի. Արծվիկ Մինասյան
«Մենք բացառում ենք, որ Նիկոլ Փաշինյանը կվերարտադրվի, հակառակ դեպքում չէինք մտնի պայքարի մեջ, մենք վստահում ենք մեր ժողովրդին»,- «Հայաստան» դաշինքի հանրահավաքից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ-ական Արծվիկ Մինասյանը։
Նշեց, որ նիկոլականները փորձելու են դիմել ընտրակեղծիքների, վարչական լծակների գործադրման, բայց ստանալու են արժանի հարվածներ թե իրավական դաշտում, թե փողոցային պայքարում, թե քաղաքական ու բարոյական հարթություններում։
«Հաղթանակ և հաջողություն բոլորիս։ «Հայաստանը» հաղթելու է, «Հայաստանը» մեր ապագան է, Հայաստանում բոլորդ ապրելու եք ավելի արժանապատվությամբ, վստահ, որ վաղը ձեզանից յուրաքանչյուրն այս երկրից գնալու տեղ չի ունենալու»,- ասաց Ա. Մինասյանը։
Նա հայտնեց, որ «Հայաստան» դաշինքի հռչակագրում բոլոր հարցերին անդրադարձ կա, իսկ ավելի մանրամասն կլինի ծրագրում, որը կհրապարակվի առաջիկա օրերին՝ մասսայական աշխատատեղերի ստեղծումից սկսած, ավարտված սոցիալական խնդիրների լուծմամբ, արտաքին պարտքի կառավարման ոլորտում կիրառվելու են նոր գործիչքներ, շեշտակիորեն նվազեցվելու է արտաքին պարտքը։
Հարցին՝ վերանայվելո՞ւ է նոյեմբերի 9-ի համաձայնագիրը, կա՞ նման հեռանկար, Ա. Մինասյանն ասաց. «Վերանայվել արտահայտությունը ճիշտ չէ, իրականացվելու են բոլոր գործողությունները, որպեսզի մենք բոլորս մոռանանք նոյեմբերի 9-ի համաձայնագրի բացասական բոլոր դրսևորումները։
Մանրամասնությունները չեմ ուզում բացել հիմա, բայց մեզ համար լինելու է մեր հայրենիքի պատճառված տարածքային կորուստների վերականգնման, մեր արտաքին անվտանգության հստակ, երաշխավորված համակարգեր, մեր զինվորի անվտանգ միջավայրում ծառայելու ամբողջական հնարավորություն։
Մեր զինվորն այլևս չպետք է վախենա, չպետք է մտածի, որ հանկարծ հայտվելու է թուրք ադրբեջանական զորախմբերի հարվածների տակ կամ չհիմնավորված ձևով հայտնվի գերության մեջ։
Չի լինելու նման բան և այդ չլինելը երաշխավորում է այս մեր դաշինքը»,- ասաց ՀՅԴ-ական գործիչը։
Նա հավատացրեց, որ դաշինքում միավորված է կամքը, վճռականությունը, փորձառությունը, գիտելիքը, ամենակարևորը՝ հավատքը սեփական ուժերի նկատմամբ, որովհետև «այդ հավատքի հիմքում հայ ժողովրդի վստահությունն է լինում»։
Հիշեցնենք, որ այսօր տեղի ունեցավ ՀՀ երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանի, Հայ Յեղափոխական Դաշնակցության և «Վերածնվող Հայաստան» կուսակցության քաղաքական համագործակցության մեկնարկին նվիրված ասուլիսը, ստեղծվեց «Հայաստան» նախընտրական դաշինքը։
Հարակից հրապարակումներ`
- Սրանք այն անփորձներն են, որ առանց մտածելու ասում են՝ դե հետ քաշվեք. Սեյրան Օհանյան
- Վահե Հակոբյան. Մենք գալիս ենք, որպեսզի վերականգնենք մեր պետականությունը, հեղինակությունը
- Ռոբերտ Քոչարյան. Ով չի պայքարի այս իշխանության դեմ, կցուցաբերի դասալքություն
- Ռոբերտ Քոչարյան. Այսօր այս հարթակից հետհաշվարկ ենք սկսում Շուշին հանձնած իշխանությանն իշխանության մնալու առումով
- Ստորագրվեց «Հայաստան» նախընտրական դաշինքի հռչակագիրը
- Վահե Հակոբյան. Երկիրը հզոր, բարեկեցիկ դարձնելու տեսլականին խոչընդոտ է գործող իշխանությունը, այդ խոչընդոտը վերացնելու ենք
- Ազատության հրապարակում եկեք պայմանավորվենք՝ հունիսի 20-ին հեռացնում ենք չարիքի կառավարությանը. Սաղաթելյան
- Ռոբերտ Քոչարյանը, Իշխան Սաղաթելյանն ու Վահե Հակոբյանը քայլելով գնում են Ազատության հրապարակ
- Ռոբերտ Քոչարյան. Այս իշխանության օրոք աճել են միայն աղքատությունը և գերեզմաների թիվը
- Մենք չենք հաշտվելու պարտության հետ, ոտքի ենք կանգնելու, վերականգնելու ենք բոլոր հայերի ազգային արժանապատվությունը. Իշխան Սաղաթելյան
- Ռոբերտ Քոչարյան, Ինչո՞ւ ես, ինչո՞ւ Դաշնակցությունը, ինչո՞ւ «Վերածնվող Հայաստանը»
- ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ղեկավարած դաշինքը կկոչվի «Հայաստան»
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան