Նիկոլն ուր, արժանապատվությունը՝ ուր. Արտաշես Մխիթարյան
«Որպես Շուշիի ազատագրման գործողության մասնակից՝ իմ տպավորությունները շատ դառն են, դավաճան իշխանությունների կողմից մեր ազատագրած Շուշին հանձնվեց»,-Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ «Կամավորական շարժում» ՀԿ գումարտակի շտաբի պետ Արտաշես Մխիթարյանը։
Նա համոզված է, որ պետությունն իր մեջ ուժ կգտնի և, իհարկե, առանց ներկայիս դավաճան իշխանությունների, կվերականագնեն այն, ինչ կորցերցին 44-օրվա ընթացքում, դավաճան իշխանությունների բանավոր պայմանավորվածության հետևանքով. «Դավաճան իշխանությունները տարածքներ հանձնեցին իրենց ադրբեջանցի եղբայրներին առանց կռվի»։
Հարցին՝ Նիկոլ Փաշինյանն այսօր կրկին այցելել է Եռաբլուր, Մխիթարյանն ասաց, թե նա ևս մեկ անգամ ուզում է պղծել սրբավայրը․ «Դավաճանը պետք է արժանապատվություն ունենար և չգար Եռաբլուր, բայց Նիկոլն ուր, արժանապատվությունը՝ ուր, դրանք իրար հակասող երևույթներ են»։
Ա. Մխիթարյանի խոսքով, Շուշին հնարավոր էր պահել՝ ճիշտ մարտական գործողությունների կազմակերպման պարագայում։
«Եթե չլիներ իշխանությունների կողմից կազմակերպված անկազմակերպվածությունը, մենք ոչ միայն Շուշին, այլև Հադրութը կպահեինք»,-ասաց Արտաշես Մխիթարյանը։
Հարակից հրապարակումներ`
- Մենք Փաշինյանին ժառանգել ենք եռատոն, ինքը դարձրել է Էրատոն ջոկատ. Շարմազանով
- ՀՅԴ-ականներն այցելել են Եռաբլուր
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան