Ես կասեի՝ Նիկոլ աղետաբեր. Լևոն Զուրաբյան
«Նիկոլ Փաշինյանը հեղափոխության լավ ղեկավար էր, բայց վատ, աղետաբեր պետական կառավարիչ։ Ես կասեի՝ Նիկոլ աղետաբեր», - Հաղթանակ զբոսայգում լրագրողների հետ զրույցում ասաց Հայ ազգային կոնգրեսի անդամ Լևոն Զուրաբյանը:
Նա նշեց, որ այդ խնդիրը պետք է որևէ կերպ լուծվի:
«Ինչ առաջարկեց Լևոն Տեր-Պետրոսյանը, փորձ էր՝ համախմբել երկրի բոլոր կարող ուժերն այդ խնդիրը լուծելու համար։ Այն բանաձևը, որ առաջարկվել էր, շատ պարզ էր՝ ոչ Տեր-Պետրոսյանը, ոչ Քոչարյանը, ոչ Սերժ Սարգսյանը դրա արդյունքում չպետք է զբաղեցնեին որևէ պետական պաշտոն»,- ասաց Լևոն Զուրաբյանը։
ՀԱԿ ներկայացուցչի խոսքով, շատ տխուր է, որ մեր փառապանծ հաղթանակներն այսպես հեշտ՝ հիմարության, պոռոտախոսության, լոպազության, քաղաքական տգիտության պատճառով մսխվեցին։
«Բայց ամենավերջին գործն է հուսահատվելը։ Մեր ազգը պետք է իր մեջ ուժ գտնի կենսահաստատվելու համար։
Հաղթանակները երբեբ չեն մեռնում»,- ասաց Լ. Զուրաբյանը։
Ինչ վերաբերում է հնարավոր առաջիկա խորհրդարանական ընտրություններին ՀԱԿ մասնացությանը, նա ասաց. «Մենք շարունակում ենք նախապատրաստական, ծրագրային աշխատանքներն ընտրություններին մասնակցության համար, ժողովներ, տարբեր քաղաքական ուժերի, հասարակական ներկայացուցիչների հետ բանակցություններ են ընթանում, վերջնական որոշում առայժմ չունենք։
Հնարավոր է դաշինքով գնալ, հնարավոր է միայնակ, հնարավոր է ընդհանրապես չգնալ, ամեն ինչ էլ հնարավոր է»։
Հարակից հրապարակումներ`
- Լևոն Տեր-Պետրոսյանի հրապարակած հայտարարության տեքստը Սերժ Սարգսյանը տեսնում է առաջին անգամ․ գրասենյակ
- Լևոն Տեր-Պետրոսյան. Սերժ Սարգսյանին առաջարկել եմ ընտրություններին մասնակցել ՀԱԿ-ՀՀԿ դաշինքով
- Կապիտուլյանտ իշխանությունների դեմ պայքարը կարող է իրականացվել տարբեր ձևաչափերով. ՀՀ երրորդ նախագահի գրասենյակի արձագանքը՝ Տեր-Պետրոսյանին
- Մենք արդեն ընտրել ենք մասնակցության այլ ձևաչափ, որի մասին կհայտարարենք ամենամոտ ապագայում․ՀՀ 2-րդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակ
- Լևոն Տեր-Պետրոսյանը Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին առաջարկում է ընտրություններին մասնակցել «Ազգային համաձայնության դաշինքով». ilur.am