Նիկոլը ամենադաժան, իրական և գարշահոտ հայելին է, որում հաճախ տեսնում ենք ինքներս մեզ. Միքայել Մինասյան
Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը գրում է.
«Որոշել էի այսօր չգրել մայիսի 9-ի խորհրդի մասին, քանի որ վստահ էի, որ լրահոսն ու սոցցանցերը հեղեղված են լինելու պաթոսով կամ ցավով։ Երկուսն էլ կար։ Ու բոլոր կողմերը մեղադրում են Նիկոլին։ Եվ ճիշտ են անում։
Իսկ այս լուսանկարը Նիկոլի հետ ընդհանրապես կապ չունի։ Այս նկարում Նիկոլը մեղավոր չէ։ Բայց այս նկարը մեղավոր է ամեն ինչում։
Այս նկարը խորհրդանշում է բացակայությունը հիշողության և արժանապատվության, մարդկային պարկեշտության և պետական մտածողության։ Վստահ եմ, որ ընդդիմախոսների առաջին արձագանքը լինելու է ծամված կլիշե-արդարացումը, թե պետությունը վեր է ամեն ինչից և հանուն դրա է այս նկարը։
Վայ ձեզ ու այդ մտածողությանը, որովհետև դրա պատճառով մի պետություն արդեն կործանվել է, մյուսն էլ կործանման եզրին է։
Նիկոլը ամենադաժան, իրական և գարշահոտ հայելին է, որում հաճախ տեսնում ենք ինքներս մեզ։
Այսօր մայիսի 9-ն է»։
Որոշել էի այսօր չգրել մայիսի 9-ի խորհրդի մասին, քանի որ վստահ էի, որ լրահոսն ու սոցցանցերը հեղեղված են լինելու պաթոսով...
Posted by Mikayel Minasyan on Sunday, 9 May 2021
Հարակից հրապարակումներ`
- Միքայել Մինասյան. #antinikol. Հանուն վերջին հայի, ով դեռ խաբված է
- Միքայել Մինասյան. Մեր երկիրը կարիք ունի «Ուժով հաշտեցնողի»
- Չեմ մասնակցելու սպասվող արտահերթ ընտրություններին, իմ այդ որոշումն ունի մի շարք պատճառներ. Միքայել Մինասյան
- Միքայել Մինասյան. Դառնալու եք հանցակից, հիշեք սա
- Միքայել Մինասյան․ Նիկոլին մենք պետք ենք, բայց անդամահատված հոգով և բռնաբարված հիշողությամբ
- Միքայել Մինասյան. Նիկոլն իսկապես աննախադեպ է, նա աննախադեպ վիժվածք է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան