Շուշիի անկումը նիկոլիզմի էությունն է. Միքայել Մինասյան
«Ամեն մարդ յուրովի է մեկնաբանում նշանակալի ամսաթվերը: Ինձ համար մայիսի 9-ը, առաջին հերթին, Ցեղասպանությունից հետո մեր ազգի առաջին հաղթանակի օրն է: 30 տարի անց մենք, բուժելով վերքերը, զարգացնելով մկանները, դարձել ենք այն ուժի մի մասը, որը վերջ է դրել բացարձակ չարիքին»,- Թելեգրամ ալիքում գրել է Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը։
Նա նշել է, որ 600 հազար հայ, որոնք մասնակցել են Հայրենական մեծ պատերազմին, կիսել են ընդհանուր հաղթանակի ուրախությունը և ապացուցել են, որ մեր ազգը վաստակել է ապագա ունենալու իրավունքը:
«1992 թվականի մայիսի 9-ը բոլորովին այլ կարգի տոն է: Եթե 1945 թվականին մենք հաղթել ենք լինելով հսկայական ամբողջության մի մասը, ապա 1992 թվականին միայնակ ենք հաղթել՝ ի հեճուկս բոլորին:
1992 թվականին մենք վերականգնեցինք պատմական արդարությունը, որը ոտնատակ էր արվել 20-րդ դարի ողջ ընթացքում՝ մաքրելով մեր վրայից զոհի խարանը: Երկար ժամանակ անց առաջին անգամ մենք վերականգնեցինք մեր իրավունքները՝ վերականգնելով վերահսկողությունը Շուշիի նկատմամբ և հնարավորություն տալով հայերին ապրել և արարել Արցախում:
Մենք ազատագրեցինք Շուշին մեր ուժերով՝ առանց որևէ մեկի օգնության: Եվ ինքներս կորցրինք Շուշին՝ առանց որևէ մեկի օգնության: Հաղթանակի խորհրդանիշը վերածվել է դավաճանության խորհրդանիշի:
Շուշիի անկումը նիկոլիզմի էությունն է, անգրագիտության, վրեժխնդրության հանցավոր անփութության և դավաճանության աստվածացում՝ միախառնված կախարդական ստով:
Ես երել հայտարարել եմ ԱնտիՆիկոլ շարժման մեկնարկի մասին՝ մեզանից գողացված Հաղթանակի օրվա նախօրեի: Մեր գործողությունների մասին դուք կիմանաք վաղը:
Իսկ այսօր ցանկանում եմ ևս մեկ անգամ ընդգծել՝ ԱնտիՆիկոլ շարժումը պայքար չէ հանուն իշխանության: Ինձ, ենթադրում եմ՝ նաև դրա կողմնակիցներից շատերին, իշխանությունը չի հետաքրքրում: Դրա նպատակն է անել առաջին քայլերն ազգի պատվի և արժանապատվության վերականգման ճանապարհին, դրա նպատակն է պատմական արդարության և ազգային արժեքների վերականգնումը, այն, ինչից մեզ մեթոդաբանորեն զրկել են երեք տարի»,- գրել է Միքայել Մինասյանը:
Հարակից հրապարակումներ`
- Նիկոլը ամենադաժան, իրական և գարշահոտ հայելին է, որում հաճախ տեսնում ենք ինքներս մեզ. Միքայել Մինասյան
- Միքայել Մինասյան. #antinikol. Հանուն վերջին հայի, ով դեռ խաբված է
- Միքայել Համբարձումյան. ԱԱԽ հոկտեմբերի 19-ի նիստում ներկայացվել է օբյեկտիվ իրավիճակը
- Միքայել Մինասյան․ «Ի՞նչ արեցիք, երբ իմացաք խոշտանգված հայրենակիցների մասին»
- Միքայել Մինասյան. Մամուլը վստահ անցավ իր քավարանը ժամանակին «նիկոլիզմը» հանդուրժելու և տարածելու համար
- Միքայել Մինասյան. Մեր երկիրը կարիք ունի «Ուժով հաշտեցնողի»
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան