Ռոբերտ Քոչարյան, Ինչո՞ւ ես, ինչո՞ւ Դաշնակցությունը, ինչո՞ւ «Վերածնվող Հայաստանը»
«Տիկնյաք և պարոնյաք, հարգելի հայրենակիցներ, թիմի անդամներ
Առաջին հերթին պետք է շնորհավորենք մեր ժողովրդին եռատոնի կապակցությամբ։ Չպետք է մոռանալ այն մարդկանց, որոնք այդ տոները նվիրել են մեր ժողովրդին»,- հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ իր, Հայ Յեղափոխական Դաշնակցության և «Վերածնվող Հայաստան» կուսակցության քաղաքական համագործակցության մեկնարկին նվիրված միջոցառման ժամանակ։
Նշենք, որ միջոցառումը մեկնարկին հնչեց ՀՀ օրհներգը։
Շարունակելով բացման խոսքը՝ ՀՀ երկրորդ նախագահն ասաց.
«Երկիրը կանգնած է ծայրահեղ մարտահրավերների առաջ, որոնք հիմնականում կապված են անվտանգության սպառնալիքների հետ։ Երկիրն ունի կառավարման ու տնտեսական ճգնաժամ։ Երկրում ակնհայտ է նաև ինքնության ճգնաժամ։ Պետք են ուժեղ մարդիկ, որոնք բավարար չափի փորձ ունեն նման մարտահարվերներ հաղթահարելու համար։ Ինչո՞ւ ես։ Ունեմ բավականին փորձ կառավալեու նման ճգնաժամային իրավիճակներում, ունեմ կուտակած փորձ ու գիտելիքներ անվտանգության ու պաշտպանության համակարգում, ունեմ փորձ տնտեսական ճգնաժամ հաղաթահարելու գործում։
Ինչպես տեսնում եք, ներկա վտանգները և կուտակած փորձն ու գիտելիքները գրեթե համընկնում են»։
Ռոբերտ Քոչարյանն անդրադարձավ նաև այն հարցին, թե ինչո՞ւ է համագործակցում Դաշնակցության հետ։
«Սա այն կուսակցությունն է, որ աշխարհով մեկ պայքարել է ու պայքարում է հայերի ինքնությունը պահպանելու համար։ Սա այն կուսակցությունն է, որի հետ ունեմ երկարատև համագործակցության փորձ։ Դաշնակցությունն եղել է կառավարության անդամ իմ նախագահության օրոք, նույնիսկ երբ կոալիցիա դեռ ձևավորված չէր։ Փորձն արդյունավետ է, արդյունքները կան, և բոլորդ դրանց ականատեսն եք եղել»։
Ինչ վերաբերում է «Վերածնվող Հայաստան» կուսակցության հետ համագործակցության պատճառին, Ռոբերտ Քոչարյանը հիշեցրեց, քաղաքական այդ ուժը ծնվել է Սյունիքում, հիմա տարածվում է Հայաստանով մեկ։
«Սյունքն այսօր ներկա սպառնալիքների էպիկենտրոնն է Հայաստանի համար։ Սյունիքից է կախված, մենք մնալո՞ւ ենք որպես գործոն այս տարածաշրջանում, թե՞ դառնալու ենք կցորդ։ Այստեղ վտանգները լուրջ են, կարծում եմ, Սյունիքն այսօր մեր այս պահի պայքարի սիմվոլն է հանդիսանում»,-մանրամասնեց Ռոբերտ Քոչարյանը։
Ուղիղ հեռարձակումը՝ 168.am-ի։
Հարակից հրապարակումներ`
- ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ղեկավարած դաշինքը կկոչվի «Հայաստան»
- Ռոբերտ Քոչարյան. Կհանդիպենք վաղը
- Ռոբերտ Քոչարյանը, ՀՅԴ-ն և «Վերածնվող Հայաստանը» մայիսի 9-ին հրավիրում են Ազատության հրապարակ
- «Վերածնվող Հայաստան»-ը ընտրություններին կմասնակցի ՀՅԴ-ի հետ դաշինքով, ցուցակը կգլխավորի Ռոբերտ Քոչարյանը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան