Քաղաքական 17:00 09/05/2021 Հայաստան

Ռոբերտ Քոչարյան. Այս իշխանության օրոք աճել են միայն աղքատությունը և գերեզմաների թիվը

«Այս իշխանությունը հանդիսանում է մեր պարտության խորհրդանիշը, մեր պարտության  դեմքը, մեր պարտության  ձայնը։ Այսպիսի դեմքով, այսպիսի ձայնով մենք չենք կարող նայել դեպի ապագան, չեն կարող կառուցել այդ ապագան»,-անդրադառանալով հարցին, թե ինչու պետք է հեռանա այս իշխանությունը՝ հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ ելույթ ունենալով իր,  Հայ Յեղափոխական Դաշնակցության և «Վերածնվող Հայաստան» կուսակցության քաղաքական համագործակցության մեկնարկին նվիրված միջոցառման ժամանակ։

Նրա խոսքով, հնարավոր չէ առաջ գնալ՝ նման կնիք ժողովրդի ճակատին ունենալով։
«Ուղղակի դա անհնար է։ Այդ իշխանությունը մեղավոր է հինգ  հազար զոհերի, տասնմեկ հազար վիրավորների, երեսունհինգ հազար անօթևան մնացած մեր հայրենակիցների համար։ Այդ իշխանությունը բերում է մահ, բերում է տառապանք և ավերում է այն ամենը, ինչին դիպչում է»,-ասաց Ռոբերտ Քոչարյանը։

Մատնանշելով այս իշխանությունների հեռանալու հաջորդ պատճառը՝ ՀՀ երկրորդ նախագահն ընդգծեց, դավաճանության ու Արցախի վաճառքի հիմնավոր կասկածը մեր ժողովրդի մոտ կմնան այնքան ժամանակ, ինչքան իշխանության մնան այս մարդիկ։
«Միայն իշխանափոխությունից հետո հնարավոր է լինելու պատասխանել մի շարք չափազանց կարևոր հարցերի»,-ասաց նա։

Այս իշխանությունների հեռանալու կարևոր պատճառներից մեկն էլ այն է, որ նրանք հետևողականորեն քանդում են երկրի տնտեսությունը։

«Խոստացել են թռիչքաձև աճ, ապահովում են թռիչքաձև անկում։ Այս իշխանության օրոք աճել է աղքատությունը, ավելի քան 2 մլրդ դոլարով ավելացել է արտաքին պարտքը, ներդրումները գրեթե զրոյացել են։ Ըստ էության, այս իշխանության օրոք՝ երեք տարում աճել են միայն աղքատությունը և գերեզմաների քանակը։ Սա կարելի է գրանցել որպես արդյունք այս իշխանության երեք տարիների համար։ Նրանք չեն կատարել նախընտրական ոչ մի խոստում, նույնիսկ նրանք, որոնք հեշտությամբ կարելի էր կատարել»,-հայտարարեց ՀՀ երկորրդ նախագահը։

Անդրադառալով հարցին, թե ի՞նչ են իրենք մտադիր անել, երբ գան իշխանության՝ Ռոբերտ Քոչարյանն ասաց՝ առաջին հերթին պետք է գնահատվի երկրին հասցված վնասի ծավալը բոլոր ոլորտներում՝ տնտեսություն, գիտություն, կրթություն, իրավական համակարգ։

«Սա անհրաժեշտ է հետագա քայլերի համար։ Անմիջապես պետք է անցնենք հակաճգնաժամային քայլերի՝ կանգնեցնելու անվտանգության և պետական կառավարման հետագա դեգրադացիան, պետք է կանգնեցնենք տնտեսական անկումը, պետք է վերականգնենք երկրի վարկն ու կանխատեսելիությունը, մենք վաղուց կորցրել ենք վստահելի գործընկերոջ համբավը նաև միջազգային ասպարեզում։ Սկզբունքորեն կարևոր է, որ ժողովուրդն անմիջապես զգա փոփոխությունները երկրում, և ժողովուրդը զգալու է»,-նշեց ՀՀ երկրորդ նախագահը։

Ռոբերտ Քոչարյանն ասաց՝ դատարկ խոստումներ չեն տալու, իրենց հաջողության գրավականը լինելու է արհեստավարժությունը, փորձը, ջանասիրությունը, կարգապահությունը և սերը երկրի  նկատմամբ։

«Մենք առաջարկելու ենք աշխատող երկրի կոնցեպտ, նորից երկիրը վերածելու ենք շինհրապարակի։ Առաջնային խնդիր է դառնալու է տասնյակ հազարավոր նոր աշխատատեղերի ստեղծումն ամեն տարի։ Մեկ անգամ դա արվել է, վստահ եմ, որ կարող ենք այդ ամենը կրկնել։ Վերանալու են բիզնեսի նկատմամբ արհմարհանքը, ասֆալտին փռելու տհաճ տեսարանները, ամեն ինչ արվելու է փոքր և միջին բիզնեսի զարգացման համար։ Մենք ունենալու ենք նոր՝ գիտահեն տնտեսություն, զարգացած գյուղատնտեսություն։ Գերխնդիր է դառնալու բոլոր քաղաքացիների կյանքի մակարդակի շեշտակի բաձրարցումը։ Պետական ապարատի մաքրության ու արդյունավետության համար պայքարը դառնալու է կոռոիպցիայի դեմ լավագույն գործիքը։ Սուտը բացառվելու է պետական համակարգում, մենք դարձել ենք ստի աշխարհ, և պետք է սկսկենք այդ սուտը վերացնելուց։ Այդպիսին է մեր առաջնահերթությունների ոչ ամբողջական ցանկը։ Խոստանում ենք միայն այն, ինչ կարող ենք անել»,-ամփոփեց իր ելույթը ՀՀ երկրորդ նախագահը։

Նա նշեց՝ միշտ հավատացել է մեր ժողովրդի աշխատասիրությանը, ձեռներեցությանը, կառուցելու են երկիր, որով յուրաքանչյուր հայ կկարողանա հպարտանալ։

«Մենք հասկանում ենք, որ ոչ ոք մեր փոխարեն չի ապահովելու մեր անվտանգությունը, չի նպաստելու մեր տնտեսական զարգացմանն ու բարգավաճամնը։ Այո, ունենք բարեկամներ, դաշնակիցներ, բայց ոչ ոք մեր տեղը չի անելու այն գործը, որ պետք է անենք մենք։ Կրկնում եմ, մեր ճակատագիրը մեր ձեռքում պետք է լինի, և մենք ենք կառուցել այն ամենը, ինչի մասին  ես նշեցի իմ ելույթում։ Սիրելի ժողովուրդ, մենք բերելու ենք արժանապատիվ խաղաղություն ու բարգավաճում։ Վստահ եղեք, ամեն ինչ լավ է լինելու»,-իր ելույն ավարտեց Ռոբերտ Քոչարյանը, ինչին հետևեցին ծափահարություններ։











Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

22:31
Փաշինյանը հայտարարում է, թե 6 պաշտոնյաներին ոչ թե հորդորել, այլ խնդրել է հեռանալ պաշտոններից
«2018 թվականից վեր հանված  խնդիրները պետք է ավելի արդյունավետ հասցեագրվեն»,-բացատրելով վերջին պաշտոնանկությունների պատճառները՝...
Աղբյուր` Panorama.am
22:03
ՀՀ ԶՈՒ հավաքականը թիմային աղյուսակում հունահռոմեական ոճում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը. ՀՀ ՊՆ
ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության վերջնարդյունքում ՀՀ ԶՈՒ հավաքականը թիմային աղյուսակում հունահռոմեական...
Աղբյուր` Panorama.am
21:55
ՔՊ-ական Կարեն Սարուխանյանը վստահեցնում է, որ լավ քնելու համար բարբիտուրատներ պարունակող Կորվալոլ է խմել
ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Կարեն Սարուխանյանը գրում է. «2023թ. դեկտեմբերին, երբ «Քաղաքացիական պայմանագիր»  կուսակցությունը...
Աղբյուր` Panorama.am
21:34
Արամ Առաջինը Լիբանանի հայկական կուսակցապետերի և պատգամավորների հետ խորհրդակցություն է անցկացրել
Մեծին տան Կիլիկիո կաթողիկոսությունից հայտնում են, որ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա․ Վեհափառ Հայրապետի հրավերով, Հայ հոգևոր պետերի և Լիբանանի հայ քաղաքական...
Աղբյուր` Panorama.am
21:15
Առաջիկա օրերին սպասվում է ձյուն
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը գրում է. Նոյեմբերի 25-ի գիշերն առանձին...
Աղբյուր` Panorama.am
20:58
ՀՀ ՆԳՆ-ն որոշակիորեն արտաքին կառավարման տակ է գտնվում․ Ստեփան Դանիելյան
 «Իմ մոտ այն տպավորությունն է, որ գոնե ՆԳ նախարարության առումով արդեն ուղղակիորեն Հայաստանն արտաքին կառավարման տակ է գտնվում...
Աղբյուր` Panorama.am
20:33
Ես այդ խնդիրը լուծելու եմ կացնային ձևով․ Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել Հանրային հեռուստաընկերությանը։ Այս մասին ֆեկսբուքյան էջում տեղեկացրել է Փաշինյանը՝ գրելով․...
Աղբյուր` Panorama.am
20:23
Մուշեղ Մկրտչյանը՝ ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
ՀՀ ԶՈՒ հավաքականի անդամ, ժամկետային զինծառայող Մուշեղ Մկրտչյանը (92 կգ) հաղթեց Հնդկաստանի մասնակցին և նվաճեց Երևանում անցկացվող ըմբշամարտի...
Աղբյուր` Panorama.am
20:10
Ճիշտ հոր պես․ Քիմ Քարդաշյանը սովորում է իրավաբանության յոթերորդ կուրսում
 Քիմ Քարդաշյանը ոչ միայն ռեալիթի աստղ է, գործարար և բազմազավակ մայր։ Նա նաև ջանասեր իրավագիտության ուսանող է։ Այս մասին գրում է...
Աղբյուր` Panorama.am
19:59
Տասը տարի առաջ այս օրը․․․ ․ Տիգրան Աբրահամյան
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «10 տարի առաջ այս օրը, Պաշտպանության բանակի հատուկ...
Աղբյուր` Panorama.am
19:47
Վաղվա «Իմնեմնիմի»-ի հիմնական ֆոկուսը լինելու է «հերձելու» վրա․ Նարեկ Սամսոնյան
«Իմնեմնիմի» փոդքասթի վարող Նարեկ Սամսոնյանը գրում է․ «Վաղվա «Իմնեմնիմի»-ի հիմնական ֆոկուսը լինելու ա...
Աղբյուր` Panorama.am
19:36
Թռչնամսում հայտնաբերվել են մանրէաբանական անհամապատասխանություններ․ ՍԱՏՄ
 ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ստուգումների արդյունքում կասեցվել է «Ոսկե հավիկ պլյուս» ՍՊԸ-ին պատկանող թռչնամսի...
Աղբյուր` Panorama.am
19:24
«Արտաշատ» ԲԿ-ն որպես կարմիր գիծ առողջապահությունում. Ծաղիկ Վարդանյան
«Առողջության իրավունք» իրավապաշտպան ՀԿ համանախագահ Ծաղիկ Վարդանյանը գրում է․ «ԱՐՏԱՇԱՏԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԸ ՈՐՊԵՍ ԿԱՐՄԻՐ ԳԻԾ...
Աղբյուր` Panorama.am
19:09
Սարգիս Գալստյանը մեղավոր ճանաչվեց լրտեսության համար և դատապարտվեց 18 տարվա ազատազրկման
Լրտեսության համար մեղադրվող Լեռնային Ղարաբաղի նախկին պաշտոնյա, Ստեփանակերտում մոտ կես տարի մնալուց հետո Հայաստան տեղափոխված Սարգիս Գալստյանը...
Աղբյուր` Panorama.am
18:55
Փոքր պետություններն իրավունք չունեն սխալներ գործել․ Արտակ Զաքարյան
ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը գրել է. «2018թ. ապրիլի 17-ին, երբ հասարակության մի հատվածը, Նիկոլի հետ փողոցներն ընկած, փոփոխությունների...
Աղբյուր` Panorama.am
18:41
Էրդողան․ Մեր արտաքին առևտրի դեֆիցիտի ամենամեծ պատճառը էներգիայի դիմաց վճարելն է
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլում մասնակցել է «‎Anadօlu» պետական լրատվական գործակալության էներգետիկ ֆորումին,...
Աղբյուր` Panorama.am
18:28
Արփի Դավոյանը կնշանակվի ՊՎԾ պետ
Oragir.News-ի տեղեկություններով, առաջիկայում ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը կնշանակվի ՊՎԾ պետի...
Աղբյուր` Panorama.am
18:12
Ազգային ողբերգություն է ունենալ մի իշխանություն, որը լեգիտիմացնում է Ցեղասպանությունը․ Լիլիթ Գալստյան
 «Հայաստան» խմբակցության պատգամավորնոր Լիլիթ Գալստյանը գրում է․ «Ազգային ողբերգություն է ունենալ մի իշխանություն, որը...
Աղբյուր` Panorama.am
18:04
Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը
Այսօր դժբախտ պատահարի հետևանքով կյանքից անժամանակ հեռացել է Հայաստանի կարատեի ազգային ֆեդերացիայի մարզիկ Մկրտիչ Ղազարյանը: Լուրը հայտնում...
Աղբյուր` Panorama.am
18:00
Ախալքալաքում տարածված է կոկսակի վիրուսը
Ախալքալաքի մունիցիպալիտետում վերջերս տարածում է ստացել կոկսակի վիրուսը։ Jnews-ի հաղորդմամբ, հիվանդությունն Ախալքալաքում առաջին անգամն է...
Աղբյուր` Panorama.am
17:53
Բնակարանային գողությունը բացահայտվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացության արդյունքում
Այս տարվա  հունիսի 1-ին` ժամը 10։30-ին, անհայտ անձը Երևան քաղաքի Մամիկոնյանց փողոցի բնակարաններից մեկի պատուհանից ապօրինի մուտք էր գործել...
Աղբյուր` Panorama.am
17:44
Հայտնի են 2025 թվականի տարվա թռչնի քվեարկության արդյունքները
Հայտնի են «Տարվա թռչուն 2025» քվեարկության արդյունքները։ Ձայները բաժանվել են հետևյալ կերպ. 1․ Հայկական որոր (Larus armenicus)՝...
Աղբյուր` Panorama.am
17:30
Թալանում ու թալանում են, խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին
Այս տարվա ընթացքում առաջին անհրաժեշտության տարբեր ապրանքներ, ծառայություններ թանկացել են, թեև ոչ աշխատավարձը, ոչ թոշակը գրեթե չի բարձրացել։...
Աղբյուր` Panorama.am
17:30
ՃՏՊ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին․ կան տուժածներ
Նոյեմբերի 22-ին, ժամը 15:28-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ-Օհանավան...
Աղբյուր` Panorama.am
16:59
2024 թ.-ին մեկնարկած թանկացումներն ավելի մեծ թափով կշարունակվեն 2025 թ.-ին
Չկարողանալավ տնտեսության մեջ իրական աճ ապահովել՝ Հայաստանի կառավարությունը որդեգրել է ծառայությունների, գների թանկացման և հարկերի բարձրացման...
Աղբյուր` Panorama.am
16:37
Սիսիան-Կապան ավտոճանապարհին ավտոցիստեռնը բախվել է բետոնե արգելապատնեշին, վնասել ջրագիծը և հայտնվել Որոտան գետում
Նոյեմբերի 22-ին, ժամը 11:10-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շամբի ՀԷԿ-ի...
Աղբյուր` Panorama.am
16:37
Նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում բետոնախառնիչը կողաշրջվել է. Կա վիրավոր
Այսօր՝ նոյեմբերի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Shamshyan.com-ը հայտնում է, որ ժամը 12:40-ի սահմաններում Արշակունյաց 23/7...
Աղբյուր` Panorama.am
16:30
Հոկտեմբեր ամսվա տաք մեկնարկը և ցրտաշունչ ավարտը
Օդի միջին ամսական ջերմաստիճանը Հայաստանում կազմել է 7․1°C
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին
17:35 22/11/2024

Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}