Կոպիրկին. Հայ գերիների վերադարձի հարցը շարունակում է մնալ ՌԴ օրակարգում
Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը լավ, արդյունավետ և կառուցողական է գնահատում Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի այցը Հայաստան՝ համապատասխան երկու երկրների միջև հարաբերությունների, քաղաքական երկխոսության մակարդակին։
Նա այս մասին ասաց Հաղթանակ զբոսայգում լրագրողների հետ ճեպազրույցում։
Նա նշեց, որ Սերգեյ Լավրովի հետ հանդիպումներին քննարկվել են հարցերի ամբողջ համալիրը, որոնք վերաբերում են երկկողմ հարաբերություններին, տարածաշրջանում տիրող և Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակին։
Հարցին՝ արդյոք հայ գերիների հարցը մնում է ռուսական օրակարգում, ՌԴ դեսպանը պատասխանեց․ «Իհարկե»։
Հարակից հրապարակումներ`
- Պաշտպանության նախարարությունը չի զբաղվում գերիների հարցով. «Հրապարակ»
- ԱԳՆ խոսնակ. Ձևավորվում է միջազգային հանրության կոնսենսուս հայ ռազմագերիների շուտափույթ հայրենադարձման վերաբերյալ
- Ֆրանսիայի ԱԳՆ. Անհապաղ ազատ արձակել բոլոր հայ գերիներին
- Իսպանացի ավելի քան 100 գործիչ գործադիրին խնդրել է միջամտել հայ գերիների ազատ արձակման հարցում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան