Վահե Հակոբյան. Մենք գալիս ենք, որպեսզի վերականգնենք մեր պետականությունը, հեղինակությունը
«Ես ուզում էի անկեղծ շնորհավորել այսօրվա մեր տոնը, բայց չի ստացվում անկեղծ, որովհետև մեզնից գողացել են այս տոնը։ Ո՞վ է գողացել, Արցախն այսօր թուրքին նվիրել, ո՞վ է նվեր տվել Դադիվանքը ու Տիգրանակերտը, ո՞ւմ շնորհքն է, որ մենք այսօր Շուռնուխում ու Որոտանում ադրբեջանական դրոշ ենք տեսնում»,-Ազատության հրապարակում «Հայաստան» դաշինքի հանրահավաքում հայտարարեց «Վերածնվող Հայաստան» կուսկացության նախագհ Վահե Հակոբյանը։
Հիշեցնենք, որ Ազատության հրապարակում կայացավ ՀՀ երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանի, Հայ Յեղափոխական Դաշնակցության և «Վերածնվող Հայաստան» կուսակցության հանրահավաքը։ Նախքան այդ տեղի ունեցավ ՀՀ երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանի, Հայ Յեղափոխական Դաշնակցության և «Վերածնվող Հայաստան» կուսակցության քաղաքական համագործակցության մեկնարկին նվիրված ասուլիսը։
«Ժողովուրդ, այս հրապարակում 33 տարի առաջ սկսվեց մեր ազատագրական պայաքարը ու ավարտվեց հաղթանակով։ Այն ժամանակ ամեն ինչ պարզ էր, մենք ունեինք մեկ թշնամի՝ թուրքը, այսօր մեր թշնամին ներքին թուրքն է, գումարվել է արտաքին բոլոր թշնամիներին։
Երեք տարի է մեզ կերցնում են ցինիկ պոպուլիզմով, ողողել են մեր կյանքը ստով, զրպարտությամբ, ջրբաժաններ են սարքել, արհեստական բարիկադներ են սարքել՝ մի կողմում ազգադավ, անհայրենիք դավաճաններն են, այս կողմից պայքարում են մեր հայրենիքի համար, մեր երեխաների ապագայի համար։
Բավական է, թույլ չենք տալու»,- ասաց Վ.Հակոբյանը։
Նա նշեց, որ պատմությունը կրկնվում է, ինչպես 100 տարի առաջ մենք բոլորս կանգնած էինք պետականությունը կորցնելու առաջ, այնպես էլ հիմա է, բայց այն ժամանակ մենք հաղթեցինք, ու էլի կրելու ենք, որովհետև այստեղ հավաքված են կամքն ու վճռականությունը, ազգային գաղափարախոսությունը ու հաղթական ուղին։
«Մենք գալիս ենք, որպեսզի վերականգնենք մեր պետականությունը, հեղինակությունը բոլոր միջազգային ասպարեզներում, գալիս ենք միավորենք մեր ազգը, Հայաստանը։ Կեցցե Արցախը։
Մեր անունը պայքար է, մեր ճակատագիրը հաղթանակ»,- ելույթի վերջում ասաց Վահե Հակոբյանը։
Հարակից հրապարակումներ`
- Ռոբերտ Քոչարյան. Ով չի պայքարի այս իշխանության դեմ, կցուցաբերի դասալքություն
- Ռոբերտ Քոչարյան. Այսօր այս հարթակից հետհաշվարկ ենք սկսում Շուշին հանձնած իշխանությանն իշխանության մնալու առումով
- Վահե Հակոբյան. Երկիրը հզոր, բարեկեցիկ դարձնելու տեսլականին խոչընդոտ է գործող իշխանությունը, այդ խոչընդոտը վերացնելու ենք
- Ազատության հրապարակում եկեք պայմանավորվենք՝ հունիսի 20-ին հեռացնում ենք չարիքի կառավարությանը. Սաղաթելյան
- Ռոբերտ Քոչարյանը, Իշխան Սաղաթելյանն ու Վահե Հակոբյանը քայլելով գնում են Ազատության հրապարակ
- Ռոբերտ Քոչարյան. Այս իշխանության օրոք աճել են միայն աղքատությունը և գերեզմաների թիվը
- Մենք չենք հաշտվելու պարտության հետ, ոտքի ենք կանգնելու, վերականգնելու ենք բոլոր հայերի ազգային արժանապատվությունը. Իշխան Սաղաթելյան
- Ռոբերտ Քոչարյան, Ինչո՞ւ ես, ինչո՞ւ Դաշնակցությունը, ինչո՞ւ «Վերածնվող Հայաստանը»
- ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ղեկավարած դաշինքը կկոչվի «Հայաստան»
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները